Վաշինգտոնն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու Շառլ Միշելի ջանքերին
Վաշինգտոնն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Ներկայումս ընթանում է խաղաղ գործընթաց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ, եւ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է դրան»,-ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ Վաշինգտոնն այս հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրամիության հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է «Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ տարածաշրջանի ողջ բնակչության իրավունքների պաշտպանությանը»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ