Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամ Սարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազա Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ Օրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները

Ամանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. Մակրոն
Աշխարհ

Ինչու ենք խաղաղության փոխարեն հակամարտություն դրդում Ուկրաինայում. Daily Mail

Ո՞րն է Մեծ Բրիտանիայի հետաքրքրությունը Ուկրաինայում: Ինչո՞ւ է Լոնդոնը զենք ու տեխնիկա տրամադրում այս երկրին, չնայած այն բանին, որ պետական ​​բյուջեն սահմանափակ է, իսկ սեփական զինված ուժերը երկար տարիներ փողի, մարդկանց ու տեխնիկայի պակաս ունեն։ Այս մասին հարցադրում է առաջ բերել Daily Mail-ի սյունակագիր Փիթեր Հիչենսը:

«Եթե մենք լինեինք իսկական բաց հասարակություն, ապա, իհարկե, այս հարցը անընդհատ տրվելու էր։ Սակայն դա այդպես չէ: Ուստի ես հիմա հարցնում եմ, քանի որ Ուկրաինայում պատերազմը կարող է բոցավառել ողջ Եվրոպան եւ մեզ արդեն ավելի, քան երբեւէ մոտեցրել է իրական միջուկային պատերազմին:

Ես խնդրում եմ որպես բրիտանացի հայրենասեր, որի գլխավոր մտահոգությունն ամենից առաջ «այս թագավորության անվտանգությունն է, պատիվն ու բարօրությունը»:

Ես չեմ խուսափի անհրաժեշտ պայքարից եւ չեմ հրաժարվի դաշնակցից. սակայն ինչո՞ւ ենք մենք այս պատերազմը հրահրում՝ խաղաղության հաստատման փորձի փոխարեն:

Սա ժամանակին բրիտանական միանգամայն նորմալ տեսակետն էր: Մարգարեթ Թետչերը հեռու էր ուկրաինական ազգայնականությամբ ոգեւորված լինելուց։ 1990 թվականի հունիսի 9-ին տիկին Թետչերը ելույթ էր ունեցել Կիեւում՝ Ուկրաինայի տարածաշրջանային ժողովում։

Նա ուրախությամբ մերժել էր այդ քաղաքում բրիտանական դեսպանատուն բացելու հարցը։ Սա, նա բացատրել էր նրանով, որ դա նույնքան հավանական էր, որքան Մեծ Բրիտանիան դեսպանատուն բացեր Կալիֆորնիայում կամ Քվեբեկում:

«Ես տեսնում եմ, որ դուք փորձում եք ինձ ներքաշել ձեր քաղաքականության մեջ։ Դեսպանություններ ունեն միայն այն երկրները, որոնք ունեն ամբողջական ազգային կարգավիճակ: Դրա համար մենք դիվանագիտական ​​հարաբերություններ ունենք Խորհրդային Միության, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի հետ։ Մենք դեսպանատներ չունենք Կալիֆոռնիայի, Քվեբեկի, Ավստրալիայի նահանգներում», - ասել էր նա իր զրուցակցին:

Ժամանակին ամերիկացիները սրանից զերծ էին մնում։

1991 թվականի օգոստոսի 1-ին նախագահ Ջորջ Բուշի ելույթը հետագայում հայտնի դարձավ որպես «Կիեւյան հավի ելույթ»:

Բուշին չէր հետաքրքրում անկախ Ուկրաինան. նա Ուկրաինայի այն ժամանակվա խորհրդային խամաճիկ խորհրդարանին ասել էր. «Ես եկել եմ այստեղ ձեզ ասելու, որ մենք աջակցում ենք այս մեծ երկրում ժողովրդավարության եւ տնտեսական բարեփոխումների համար մղվող պայքարին: Մոսկվայում ես ուրվագծեցի մեր մոտեցումը։ Մենք աջակցելու ենք կենտրոնում գտնվողներին եւ հանրապետություններին, ովքեր ձգտում են ազատության, ժողովրդավարության եւ տնտեսական ազատության»։

Բայց երբ նա օգտագործում էր «այս մեծ երկիրը» արտահայտությունը, նա խոսում էր Խորհրդային Միության մասին, ոչ թե Ուկրաինայի:

Նա սպասում էր, որ ԽՍՀՄ-ը կշարունակեր գոյություն ունենալ։ Այցի ընթացքում նա հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի անկախության համար պայքարողների հետ։

Արեւմտյան ժողովրդավարությունները ցանկանում էին հին Խորհրդային Միության բարեփոխված, ազատ տարբերակը:

Նրանք չէին ակնկալում ազգայնականության պայթյուն տարածաշրջանում, եւ նրանց այնքան էլ դուր չէր գալիս այն, թե ինչ տեղի ունեցավ: Միայն 1991-ին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աներեւակայելին դարձավ անկասելի։

Սակայն ամերիկյան քաղաքական շրջանակում որոշ մարդիկ ցանկանում էին ավելի հեռուն գնալ: Նրանք մտավախություն ունեին, որ Ռուսաստանը մի օր նորից կբարձրացնի գլուխը եւ կվիճարկի ամերիկյան ուժը:

Փոլ Վոլֆովիցը, որը նաեւ Իրաքի աղետի հեղինակներից մեկն է, մշակել է Ռուսաստանին փոքրացնելու եւ նվաստացնելու քաղաքականությունը դեռեւս 1992 թվականին՝ Վլադիմիր Պուտինի մասին լսելուց շատ ավելի առաջ:

Թեեւ այս քաղաքականությունը կողմնակիցներ գտավ Պենտագոնում եւ այլ գերատեսչություններում, շատ ուրիշներ՝ սկսած Սառը պատերազմի փայլուն վետերան դիվանագետ Ջորջ Քենանից մինչեւ ցինիկ դիվանագիտության գերագույն վարպետ Հենրի Քիսինջեր, դեմ էին ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը:

Քենանը 1998 թվականին ասել է. «կարծում եմ՝ սա նոր սառը պատերազմի սկիզբն է»։

«Կարծում եմ, որ ռուսներն աստիճանաբար շատ բացասական կարձագանքեն, եւ դա կազդի նրանց քաղաքականության վրա։ Կարծում եմ՝ դա ողբերգական սխալ է», - զգուշացրել էր նա եւ նշել, որ դա վիրավորանք է Ռուսաստանի ձգտող դեմոկրատների համար:

«Մենք երես ենք թեքում հենց այն մարդկանցից, ովքեր պատմության մեջ ամենամեծ անարյուն հեղափոխությունն արեցին՝ վերացնելու խորհրդային ռեժիմը», - ասել էր Քենանը։

Հայտնի ռուս լիբերալները, ինչպիսին Եգոր Գայդարն է, աղաչել են արեւմտյան ազդեցիկ ընկերներին՝ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությանը: Սակայն զենքի արտադրությունը շատ փող է բերում, իսկ ռազմական քաղաքականության վարումը` մեծ փառք, ուստի այն շարունակվեց` արագացնելով եւ ուժեղացնելով ռուս ազգայնականներին ու հակադեմոկրատներին:

Այնուհետեւ, 2008 թվականին Ջորջ Բուշ-կրտսերը հրավիրեց Ուկրաինային՝ միանալու ՆԱՏՕ-ին:

Հավանաբար սա այն կետն էր, երբ հակամարտությունն անխուսափելի է դարձել: Ամերիկացի ականավոր նեոպահպանողական Ռոբերտ Քեյգանը լավ ձեւակերպել է այս հարցը. «Թեեւ անպարկեշտ կլինի մեղադրել Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինայի վրա Պուտինի անմարդկային հարձակման համար, սակայն պնդել, որ ներխուժումը բոլորովին անհիմն է եղել սխալ է»:

«Այս ամենի իմաստն այն է, որ Ուկրաինային փաստացի ռազմական աջակցության ներկայիս քաղաքականությունը շատ հին եւ շատ հակասական քաղաքականություն է։

Դրա դեմ լուրջ փաստարկներ կան, որոնք առաջ են քաշում Արեւմուտքի լուրջ հայրենասեր մարդիկ։ Այնուամենայնիվ, դրանք հազվադեպ են լսվում: Գրեթե նույնքան կարեւոր է, որ այստեղ ուղղակի բրիտանական հետաքրքրություն չկա, թեեւ այս փաստը երբեք չի քննարկվում։

Մենք շատ քիչ առեւտրային, քաղաքական կամ մշակութային կապեր ունենք Ուկրաինայի հետ:

Մենք Ռուսաստանի հետ տարածքային հակամարտություն չունենք Հին Ղրիմի պատերազմից ի վեր, որն այժմ մարդկանց մեծամասնության կողմից ճանաչվում է որպես անօգուտ հիմարություն»,- մասնավորապես, գրել է հոդվածի հեղինակը։