Ռոնալդու․ Գերազանց խաղ էր, կարեւոր հաղթանակ
Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Չեխիայի թիմի նկատմամբ Ազգերի լիգայի նախավերջին տուրում։
«Գերազանց խաղ էր, կարեւոր հաղթանակ։ Մենք կենտրոնացած ենք մեր նպատակի վրա։
Շնորհակալություն պորտուգալացի հանդիսականներին՝ ֆանտաստիկ աջակցության համար»,- գրել է Պորտուգալիայի հավաքականի եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվողը։
Այս խմբում Իսպանիան տանը 2:1 հաշվով պարտվեց Շվեյցարիային:
A լիգայի երկրորդ խմբում Պորտուգալիան 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Իսպանիայից։ Շվեյցարիան երրորդն է՝ 6 միավոր, Չեխիան վերջինն է՝ 4 միավոր։ Սեպտեմբերի 27-ին Պորտուգալիան տանը կմրցի իսպանացիների հետ։ Այդ խաղում կվիճարկվի փլեյ-օֆֆի ուղեգիրը։
Երեկ կայացան նաեւ հետեւյալ հանդիպումները.
B լիգա, խումբ 1
Հայաստան-Ուկրաինա 0:5
Շոտլանդիա-Իռլանդիա 2:1
B լիգա, խումբ 2
Իսրայել-Ալբանիա 2:1
B լիգա, խումբ 4
Սլովենիա-Նորվեգիա 2:1
Սերբիա-Շվեդիա 4:1
C լիգա, խումբ 2
Հյ. Իռլանդիա-Կոսովո 2:1
Հունաստան-Կիպրոս 0:1


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին