Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

«Տղա ջան, էս քո բանը չի, գնա՛, մեր ճակատագրի վրա ընկած քար ես… Արթնացի՜ր, պառաված ազգ իմ, ժողովուրդ իմ, սթափվի՛ր…». Լևոն Ջավախյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող Լևոն Ջավախյանն է:

Ամիսներ առաջ լույս է տեսել գրողի «Ետ արի» ժողովածուն, որում ներկայացված են 2018թ. «հեղափոխական» իրադարձություններից մինչ օրս գրված պատմվածքները:

Պատմվածքներում և մեր զրույցի ընթացքում գրողը նշել է.

Լռությունը կատարյալ անշարժությունն է: Մեզ մոտ լռություն չկա, կա շարժ, շարժվում են իշխանությունը, ամբոխը, ժողովրդի մտավորական կոչված մասը, ամեն մեկն իր ուղղությամբ է գնում. մեր մոտ կա անորոշություն:
Իմ մի պատմվածքում գյուղացին էշին թարս նստած գնում է, «գյուղի ջահելները հարցնում են, Եղիշ դայի, ինչի՞ ես էշին թարս նստել, նա էլ, թե՝ դուք ի՞նչ գիտեք, թե ես ո՞ւր եմ գնում, ո՞ւր՝ ինքն էլ չգիտի, ով տանում է, նա էլ կիմանա…..»: Հիմա մեր ժողովուրդը էս էշի օրն է ընկել, թախծոտ նայում է, քշում են, ո՞ւր են տանում, ինչի՞ են տանում:


Ես զգացի՝ ինչքան վատ բան է հեղափոխությունը, իհարկե, սա ասեց, թե հեղափոխությունը թավշյա է: Բայց հեղափոխությունը ատելություն է բերում:
2018 թվականին կատարվածը՝ ում համար հեղափոխություն էր, ում համար՝ տեղափոխություն:
Ատելություն, միայն ատելություն: Եթե Ղարաբաղյան շարժման ընթացքում այն ուղղված էր արտաքին թշնամու դեմ, ապա հիմա՝ միայն և միայն միմյանց դեմ: Ատելությունը բախում է բոլորի դռները՝ սպառնալով կործանել միասնական ոգին… Միայն գույներն են փոխվել. անցյալում կարմիր ու սպիտակ էին, հիմա՝ սև ու սպիտակ:
Ուինսթոն Չերչիլին հարցրել են՝ Անգլիայի պատմության մեջ ո՞րն է եղել ամենամեծ սխալը:
Ընդամենը մի տառի սխալ է եղել: 1649 թվականին էվոլյուցիայի փոխարեն ռեվոլյուցիա է եղել,- պատասխանել է Ուինսթոն Չերչիլը:
Հեղափոխական մեթոդները որքան էլ վարագուրվեն թավիշով, միևնույն է, եթե ոչ արյուն, ապա ատելություն կծնեն…
Ես անիծում եմ աշխարհի բոլոր պատերազմներն ու հեղափոխությունները, որոնք մարդկությանը քաղց, ավեր, կոտորած ու ստորացում են բերում:
Հեղափոխության համար մեծ խելք պետք չէ, հեղափոխության ամենամեծ զենքն ատելությունն է և տգիտությունը:
Նիկոլի կողքով քայլածները, թերևս, նաև չոչ արածները պաշտոն ստացան: Հիմա նրանք ամուր նստած են աթոռներին:
…Մարդիկ կամովին ազատությունից զրկվում են՝ սիրով դառնալով կուռքի ստրուկ, որին հիմա զոմբի են ասում:
Ասում են՝ նախկիններն են մեղավոր, Պուտինն է մեղավոր… ա՛յ մարդ, դուք հեչ մեղավոր չե՞ք:
Նախկինները ալան են արել, թալան են արել, բայց նախկինները զգացել են՝ պետականությունն ինչ է, զգացել են, որ կարմիր գիծը աթոռի կողքով չի գնում, սահմանով է գնում:
Ով դասարան անգամ չի կարող ղեկավարել, հիմա մի ողջ բնագավառ է ղեկավարում:
Էս էն դասարանը չէր, որ Նիկոլը պետք է մտներ, Նիկոլ, դո՛ւրս արի դասարանից:
Կառավարումը թթու բան չի, ամեն մարդու բան էլ չի:
Դե, եթե չոչ անելով պաշտոնի կարելի է հասնել, ո՞նց կարելի է ծնկեր չերկրպագել…
Որոշ մարդկանց թվում է, որ եթե մորուք ունեն, ապա խելք էլ ունեն: Մնում է սափրել նրանց հույսերը:
Այլևս պախարակվելու տեղ չունենք: Պաշտոնը սոսկ աթոռ չի, որ տակդ պահես:
Միայն ունեցվածքով չէ, որ աղքատ ենք: Հոգով ենք աղքատ: Էս է, անամոթաբար ձեռքները երկարել, մշակույթի օջախ են փակում:
Օրենքի երկիր ենք երևակայում, աղքատությունն է պատժվում:
– Ի՞նչ տրամաբանությամբ են քննիչներին, դատավորներին ու դատախազներին այդքան ահռելի կենսաթոշակ նշանակում,- զայրանում են մարդիկ…
Որպեսզի կաշառք չվերցնեն,- պարզաբանում են:


Դե, թող գողերին էլ բարձր թոշակ տան, որ գողություն չանեն,- առարկում է գրավաճառ Աշոտ Աբաջյանը:
Ժողովուրդը մածունի նման է, եթե սերուցք չկա, դա մածուն չի, դա զանգված է:
Էս ժողովրդի մեջ մի խավ կա, որ սիրում է Նիկոլին, ժողովորդական մի խոսք կա՝ սերը աթարին էլ ա կպչում:
Ուզենք թե չուզենք՝ հային բնորոշ հերոսը Ցռան Վերգոն է: Դրա համար էլ մեր ապրած յուրաքանչյուր օր գարշահոտություն է…
Քանի էդպիսի մարդիկ կան, դա Նիկոլի հաղթանակն է:
Եկել է մի ժամանակաշրջան, որ գիտակցողը գիտակցում է, բայց ժողովրդի մեծ մասն անտարբեր է, քանի դեռ վտանգն իր դռանը չի հասել, չի զգում՝ ով է գալիս, ինչի է գալիս…
Աստված կավից մարդ սարքեց, Նիկոլը մարդուց՝ կավ, աղբ է սարքել՝ վախկոտ, թուլամորթ, թուլակամ, ու պրոցեսը գնում է, բայց ամբոխը չի գիտակցում…
Փրկությունը մեր մեջ է, իսկ մենք կուռքեր ենք պաշտում՝ «Դուխով» գլխարկներով…
Երազի երկիր ունենալու համար մի ճանապարհ կա՝ սիրո ճանապարհը: Այն էլ թաղված է ատելության ավերակների տակ: Ի դեպ, էդ ավերակների անունը Չոչարան է…
Հովհաննես Թումայնանն ասում էր. «Բոլոր կեղծավորները խոսում են ժողովրդի անունից՝ ժողովուրդը էս ա ուզում, ժողովուրդը էն ա ուզում… Ո՞ւր ես, ժողովուրդ, ձայն հանի, քեզ են կեղծում…»:
Նիկոլին հավատացողներ, դուք չե՞ք զգում՝ էս մարդը որտեղ գնում է՝ մահ է բերում, մահ է գուժում…
Սենց էշին թարս նստած՝ երկիրը ո՞ւր է տանում Նիկոլը: Նրան բերողներ կան, նա հատուկ ծրագրով է եկել…
Ո՞ւր են մտավորականները… թող բոլորը գրողի ծոցը գնան, մեզ Նժդեհ է պետք:
Մտավորականներ Հենրիկ Հովհաննիսյանը, Հակոբ Մովսեսը չեն տեսնում, որ Նիկոլը երկիրը դեպի կործանում է տանում…
Նիկոլի երևակայության պետության ծրագիրն իրա գրպանում է, և դա մոտ է մեր հին ու թշվառ, անտեր Հայաստանին:
Ղարաբաղի անմահությունն է մահանում մեր աչքի առաջ, և դրա պատճառն ինքն է…
Թուրքը Սյունիքի սահմանները թրաշելով՝ առաջ է գալիս: Երկիրս շագրենի կաշվի նման պուճուրանում է:
Նի՞րհն է քեզ պատել, թե՞ նինջը, Երկիր Նաիրի… Դառնամ քեզ ու կրկին մեծերի մղկիտը հիշեմ… Ի՞նչ արեցին, քեզ ինչպե՞ս փոխեցին ու վերաձևեցին, էդ ինչպե՞ս եղավ, որ հոգիդ ու սիրտդ հանեցին ու մեջդ նապաստակի երկյուղ դրեցին… Տալի՜ս են, տալի՜ս, պոռնիկի պես են տալիս. Առան աշխարհդ, Սյունյաց դարպասներդ, գուցե և Սյունիքդ… որ պատերազմ չլինի, որ կյանք լինի՝ թուրքի ոտքի տակ, գետնաքարշ, ստրուկի կարգավիճակով, միայն թե կյանք, կյանք, թեկուզ և անարժանապատիվ գոյությամբ: Ճչալ եմ ուզում…
Արթնացի՜ր, պառաված ազգ իմ, ժողովուրդ իմ, սթափվիր… եթե այլևս ուժ կա քո մեջ, եթե տակավին մեռած չես…
Սեղանին որպես խաղադրույք՝ դրված է Հայաստանը:
Ժպիտը մարդկանց դեմքից հեռացել է, որովհետև երկիրն է մեզանից հեռանում, գոնե Նիկոլը գիտի՞…
Տղա ջան, էս քո բանը չի, գնա՛ էլի, գնա, թող ապրենք, մեր ճակատագրի վրա ընկած քար ես: