Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. Կրեմլ
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Միանշանակ լարվածությունը պահպանվում է։ Գիտեք, որ երեկ որոշում կայացվեց, որ ՀԱՊԿ առաքելությունը՝ (կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ) Զասի գլխավորությամբ, սահման է գնալու։ Նրանք պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացնեն, որը կուսումնասիրվի»,- լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որին ծայրահեղ մտահոգություն է հնչեցվել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ եւ քննարկվել են ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման առաջարկները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ