Արևմուտքը այսօր չի կարողանում ներկայացնել հայկական շահը. Գառնիկ Իսագուլյան
«Թշնամիներին պետք է իշխանությունից հեռացնել: Ցանկացած միջոցով, որովհետև իրենք որևէ միջոց չեն խնայում՝ հայ ժողովրդին վնաս տալու համար: Արցախյան 44-օրյա պատերազմը ձեզ փաստ, որ Նիկոլը խնդիր էր դրել հանձնել Արցախը, և դա շատ գեղեցիկ արեց»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Ապա քաղաքական գործիչն անդրադարձավ, թե ինչ առաջնահերթ աշխատանք է պետք կատարել. «Հանրությանը պետք է բացատրենք, որ Նիկոլը խաղաղության պայմանագիր չի կնքում, նա գնում է ստորագրելու հաջորդ, հերթական կապիտուլյացիան: Արցախում կանգնեց, ասաց՝ Արցախը Հայաստան է, և վերջ, ու տվեց Ադրբեջանին, նույնկերպ ասում է, որ գնում է ստորագրելու խաղաղության պայմանագիր, բայց իրականում ստորագրում է նոր կապիտուլյացիոն փաստաթուղթ: Նոր պարտության փաստաթուղթ:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ նշեց. «Եթե Նիկոլի նման պետք է մտածենք վազել Բրյուսել, Մոսկվա, հետո չգիտեմ որտեղ, դա ունենալու է ծանր հետևանքներ: Մենք, եկեք մեզ Թուրքիայի հետ չհամեմատենք: Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ն պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, ինքը կարողանում է այդտեղ բալանսավորված քաղաքականություն վարել: Արտաքին քաղաքականության մեջ պետք է հստակ իմանանք՝ մենք որտեղ ենք, ով է մեր անվտանգության երաշխավորը: Արևմուտքն այսօր չի կարողանում ներկայացնել հայկական շահը, Արցախի շահը: Եվ դա անում է, ո՞վ, Մոսկվան, եկեք չվախենանք այդ մասին հստակ ասել»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»