Մալխաս Ամոյանի պարգեւատրումը աշխարհի առաջնությունում (տեսանյութ)
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի «Ստարկ» մարզապալատում տեղի ունեցավ հունահռոմական ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշայինների պարգեւատրման արարողությունը: 23-ամյա Մալխաս Ամոյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով:
Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ակժոլ Մահմուդովը, արծաթե մեդալակիր՝ Զոլտան Լեւայի( Հունգարիա), երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց Յունուս Էմրե Բաշարը (Թուրքիա):
Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7:1 հաշվով հաղթել էր աշխարհի չեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեշին:
Հիշեցնենք, որ մեկնարկային գոտեմարտում Եվրոպայի գործող չեմպիոնը պարտվել էր հունգարացի Լեւային: Երկու սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո Ամոյանն իրավունք էր ստացել բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացնել:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին