Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Տեսանյութեր

Գյուղի մոտիկ ձորում մարդիկ մերկ աղջիկների են տեսել, ամենուր՝ թմրանյութերի անվանումներ պատերին, ծառերի վրա. բնակիչները մինչև սեպտեմբերի 12-ը ժամանակ են տվել

168․am-ը գրում է․ «Սեպտեմբերի 10-12-ը Հայաստանում Արագած լեռան վրա գտնվող տիեզերական կայանում տեղի կունենա Sensor երաժշտության և ժամանակակից արվեստի միջազգային փառատոնը»,- արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ քարոզում են իշխանամերձ՝ ՔՊ-ական շրջանակները: Փառատոնի համահիմնադիր և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրենը 2018-ի հեղափոխության օրերին Մոսկվայից Երևան տեղափոխված Լևոն Հունանյանն է: Փառատոնը նշված է 18+ անձանց համար: 

 

Փառատոնը կազմակերպիչները որոշել են անցկացնել Արագածոտնի մարզի Օրգով գյուղում՝ ակադեմիկոս Պարիս Հերունու գիտական կենտրոնի տարածքում:

Տոմսերի արժեքը, ընդ որում, սկսվում է 30 եվրոյից: Վրանային՝ ճամբարային մասնակցության տոմսերի արժեքը՝ 200 եվրո, Պրեմիում վրանային տոմսերի արժեքը՝ 700 եվրո:

Մի քանի ամիս է, ինչ կենտրոնում նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պատրաստվում փառատոնին։

Երեկ Օրգովի բնակիչները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ սկզբնական շրջանում որևէ արտառոց բան չեն նկատել՝ բացի «ամերիկյան ֆիլմերի հերոսների հիշեցնող կերպարանքով մարդկանցից», սակայն վերջին օրերին գյուղում անհավանական բաներ են կատարվում։

«Գյուղացիները՝ ծառերին, պատերին ինչ-որ գրություններ են տեսել՝ անգլերենով, միայն մի բառն էինք հասկացել՝ Spice: Նաև հեռախոսահամարներ էին գրված, հասկացանք, որ թմրանյութերի մասին է խոսքը։ Բացի դա, խմում և տարօրինակ վարք են դրսևորում, գյուղից մարդիկ են եղել, որ մոտիկ ձորում մերկ աղջիկների են տեսել և այլն։ Այս ամենը մեզ անհանգստացնում է, մենք չենք ուզում, որ էս կատեգորիայի մարդիկ մնան մեր գյուղում ու պղծեն մեր մշակույթը, մեր ավանդույթները․․․»։ 

Այո, նման միջոցառումների ժամանակ, ինչպես իրավացիորեն նշում են տարբեր քաղաքացիներ, լայնորեն օգտագործվում են տարբեր թմրանյութեր, և իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ որևէ քայլ չեն գործադրում:

Օրգովի բնակիչները երեկ գյուղի կենտրոնում բողոքի ակցիա էին կազմակերպել, դժգոհել, որ փառատոնը համընկնում է Սուրբ խաչի տոնի, ապա՝ մեռելոցի հետ։ Նախքան ակցիան հանդիպել էին Արագածոտնի մարզպետի հետ, պահանջել՝ չեղարկել կասկածելի այդ միջոցառումը, սակայն, ինչպես տեղեկացրեցին՝ մարզպետի հետ պայմանավորվածության էին եկել, որ նշված օրերին բարձր երաժշտություն չի հնչելու։

«Մենք տեղեկություններ ունենք, որ այս միջոցառման հետևում կանգնած են այսօրվա իշխանությունները, շրջանառվում է մասնավորապես Դիջեյ Էդոյի՝ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի անունը, նրանց ընկեր՝ դերասան Հովհաննես Ազոյանի՝ Կոլոտ Հովոյի և մի քանի այլ մարդկանց անուններ։ Բայց ամենաուշագրավն այն է, որ վերջին օրերին գյուղում ակտիվ շրջանառվում է տեղեկություն, որ այս ամենի հետևում կանգնած է Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, որը, ի դեպ, բոլորովին վերջերս եղել է այս տարածքում, այցելել Տեղերի եկեղեցի․․․»։ 

Օրգովի բնակիչները մեզ հետ զրույցում հավելեցին, որ մինչև սեպտեմբերի 12-ը ժամանակ են տալու, որպեսզի այս մարդիկ դուրս գան գյուղից, եթե ոչ՝ ծայրահեղ քայլերի կգնան. «Սա մեր տունն է, մենք ենք որոշում՝ ո՞ւմ ընդունենք, ո՞ւմ՝ չէ»,- ասում էին նրանք։

Իշխանությունների խրախուսած 18+ փառատոնով տուրիզմի զարգացումն ու գիտական կենտրոնի նկատմամբ ոտնձգությունները

Ի դեպ, մասնագետները և գյուղի բնակիչները բազմիցս ահազանգեր են հնչեցրել Հերունու ռադիոաստղադիտակի տարածքում միջամտություններ կատարելու համար, նույնիսկ անվանել էին՝ «բարբարոսություն»:

Ի դեպ, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ի պատասխան այն ահազանգերին, որ փառատոնի կազմակերպիչները վնասում են Հերունու ազգային տիեզերական կենտրոնի տարածքը, միջամտություններ են անում, հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի տրամադրվում է 45 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնին և քեմփինքին, փաստենք, որ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։

Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։

Հավելենք՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է տուրիզմի զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի արդյունքում Հայաստանը՝ իր պատմամշակութային և գիտական պոտենցիալով, կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին»,- գրել էին պարզաբանման մեջ՝ ըստ էության ամբողջովին արդարացնելով և անտեսելով փառատոնի կազմակերպիչների՝ տարածքին միջամտող գործողությունները։

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ ֆեյսբուքյան այդ «պարզաբանմանը» լավագույն արձագանքել էին քաղաքացիները՝ գրելով.

«Ի՞նչ կապ ունի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը տուրիզմի զարգացման հետ։ Գիտական պոտենցիալը երբեք տուրիզմի միջոցով չպետք է ներկայանա աշխարհին։ Իսկ ինչ վերաբերում է, Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը շատ կարևոր գիտական, ռազմական նշանակություն ունի մեր պետության համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք ՆԱՍՍԱ-ն որևէ իր կառույցի մոտ տուրիզմը զարգացնելու նպատակով տարածք տրամադրի վարձակալության և թույլ տա այնտեղ համերգ լինի։ Գիտական աշխատանքներով պետք է գումար վաստակել, այլ ոչ թե տարածքը վարձակալության տալով»,- գրել էր Արմինե Խաչիկյանը։

«Ի՞նչ անհեթեթություն եք գրում, այդ երբվանի՞ց չափագրության ինստիտուտը սկսեց զբաղվել տուրիզմով, դրա համա՞ր է բյուջեից Ձեզ գումար հատկացվում։ Ազգային արժեք ունեցող գիտական համալիրում տուրի՞զմ՝ այն էլ 18 +, էտ ինչ «բարդակ»-ով եք պատրաստվում արժեզրկել Ազգային ժառանգությունը, կամ ո՞վ ասաց Ձեզ, որ չի աշխատում և չի աշխատել։ Ռադիոդիտակը աշխատել է և այն, ինչ որ հասցրել է ասել Հերունին ռադիոդիտակի միջոցով 30 տարի առաջ, միայն վերջերս պարզ եղավ աշխարհին, ռադիոդիտակը միշտ է ունեցել է և ներդրողներ, և հետաքրքրվողներ, ուղղակի տարբեր ժամանակներում ՌՕԴ-ի շուրջը եղել են ապազգային, տգետ, ծախու գիտնականներ և կառավարական գործիչներ, որոնք պատրաստ են եղել արժեզրկել մեր Ազգային արժեհամակարգը… Ի՞նչ անհատույցի մասին եք խոսում, 5 օրվա համար այդքան ծա՞խս են անում, տեղյա՞կ եք այդ տխրահռչակ կազմակերպության սրբապղծություններից երկրի տարբեր վայրերում… Այսպիսի տուրիզմ մեզ պետք չէ, և ընդհանրապես, այս օրերին մեզ տաշի-տուշի պետք չէ՛, հատկապես այսպիսի հակազգային 18+ փառատոներ։ Պարզ երևում է, որ կազմակերպողը հետապնդում է Հայաստանում Ազգային արժեքների զրոյացում….»,- գրել է Թովմաս Բադալյանը:

«Հարգելի «կառույց», դուք այս մասին ասելիք չունե՞ք։‼️ Վերջերս մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը և հարակից տարածքը մի քանի տարով տրամադրվել է ինչ-որ ընկերությանը, ում նախաձեռնությամբ այնտեղ սեպտեմբերի 10-12-ը կայանալու է էլեկտրոնային երաժշտության փառատոն և քեմփինք։ Փառահեղ գործիքը նրանց կողմից մատուցվում է որպես «լքված աստղադիտակ», «պատմական հուշարձան» և այլն։

Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման, ինչը փաստել են նաև մի շարք արտասահմանյան մասնագետներ, բայց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, շարունակաբար խոչնդոտում է այդ գործընթացին, և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չէ, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակներում՝ ի փառս հայ ազգի գիտական մտքի և ի օգուտ Հայաստանի:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որը պատկանում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, չնայած որ սարքի պահպանման համար պետությունից տարեկան ստանում է 45 մլն դրամ, ոչ միայն այդ միջոցները չի ծախսում սարքի պահպանության նպատակով (գործիքը այնուամենայնիվ չի հսկվում և թալանվում է), այլև աստղադիտակը վարձով տրամադրում է որպես՝

1․ երաժշտական խմբերի հարթակ;

2․ տեսահոլովակների նկարահանման ու անվաչմուշկներով սահելու տարածք։

Նաև թույլ են տալիս մտնել անտենայի ներսի հատվածը`

(https://tinyurl.com/569mfyt3)

(https://www.instagram.com/reel/CgH51orDE1E/)

Վերոնշյալ գործողություններից գործիքը ֆիզիկական վնասներ է կրել, ինչի արդյունքում էլ ավելի են խաթարվել անտենայի ճշգրիտ աշխատանքի պայմանները, և միևնույն ժամանակ այն նվաստացվել է բարոյապես։

Մասնագետների կարծիքով՝ աստղադիտակը պետք է վերականգնվի իր ամբողջական ներուժին համապատասխան և ծառայի գիտական, ռազմական ու այլ ասպարեզներում իր նպատակներին, որտեղ ապացուցված է դրա գերազանց պիտանելիությունը։ Որպես աստղադիտակ աշխատացվելու պարագայում, իր տեսակի մեջ աշխարհում եզակի այս գործիքը արդյունքում շատ ավելի մեծ եկամուտ, օգուտներ և այլ համբավ կբերի մեր Հայրենիքին։

Մոտ օրերին «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ-ն հանդես կգա գործնական քայլերի կոնկրետ ծրագրով։ Խնդրում ենք տարածել այս գրառումը՝ հանրությանը մաքսիմալ իրազեկելու համար»,- ահազանգել է Կարինե Մարգարյանը:

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի պարզաբանմանն ու փառատոնի կազմակերպիչների գործողություններին, մասնագետների ահազանգերին անդրադարձել էր նաև fip.am փաստերի ստուգման հարթակը. ՓԲԸ-ի փոխտնօրեն Արմեն Ոսկանյանն ասել է, թե միջոցառման կազմակերպիչները աստղադիտակի հարակից որոշ տարածքներ բարեկարգելու են։

«Հատկանշական է, որ նախկինում տարբեր տարիներին ժամանցային բնույթ ունեցող նկարահանումների համար աստղադիտակի տարածք մուտքի թույլտվություն տրվել է։ Եղել է անգամ դեպք, երբ տեսահոլովակ է նկարահանվել դիտակի թասի մեջ։

Անդրադառնալով նախկինում արձանագրված դեպքերին՝ Ոսկանյանը նշել է, որ գործող տնօրինությունն այժմ արգելել է նման նկարահանումները, և տրվող ամեն թույլտվության մեջ արգելվում է մուտքը ՌՕԴ-ի թասի ներսի հատված։ …Դիտակի ներսում փառատոնի կազմակերպիչները, այնուամենայնիվ, նկարահանումներ իրականացրել են․ պրոմոհոլովակում երևում է թասի ներսում պարող մի կին։

Ըստ Ոսկանյանի, այդ նկարահանումներն ինքնագործունեության հետևանք են, «ամենայն հավանականությամբ տեղի են ունեցել պայմանագրի կնքումից առաջ», իսկ «փառատոնի կազմակերպիչները նախազգուշացվել են»։

Ոսկանյանը չի բացառում, որ դիտակի տարածք նախկինում մուտք են գործել կամ նկարահանումներ են իրականացվել առանց ՍՉԱՄ-ի թույլտվության կամ իմացության, քանի որ, նրա խոսքով, «մոտ 90 հա տարածքն ընդամենը երեք պահակ է հսկում»,- fip.am-ի հետ զրույցում արդարացել է ՓԲԸ փոխտնօրեն Արմեն Ոսկանյանը։ Այն դեպքում, երբ ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի կողմից տարածվող լուսանկարներից էլ պարզ է դառնում, թե ինչպես են վարվում աստղադիտակի տարածքի հետ:

 «Ոչ ոք չի արգելում այդ կազմակերպությանը փող աշխատել, այո՛ կարելի է փառատոն սարքել, բայց չպետք է փչանա այն, ինչն ազգային հարստություն է։ Իրենք այսօր մեծ ռադիոդիտակի եզրերին լազերներ են շարել և լուսային շոու են անելու, բացի լազերներից, շարել են հատուկ սարքեր, որոնք ծուխ են արտադրելու, արդյո՞ք դրանք ամրացված են, արդյո՞ք դրա դեմոնտաժը չի փչացնի անտենան․․․ Եթե ֆոսֆորի որևէ մասնիկ ընկնի այդ հայելու մակերեսին, ապա կփչանա։ «Արև» կայանի մետաղական կոնստրուկցիաներն արդեն կտրել և օգտագործել են բեմ սարքելու համար։ Կառավարման պուլտերի ամբողջ շենքում ձևափոխումներ են կատարել՝ լողանալու տեղեր, ամեն հարկում բարեր, որպեսզի հարբեցողությամբ զբաղվեն այս շենքում»,- 168.am-ի հետ զրույցում ահազանգել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, Պարիս Հերունու ազգային տիեզերական կենտրոնի նախագծի ղեկավար Արևիկ Սարգսյանը։

Հավելենք, որ քաղաքացիները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել փառատոնի կազմակերպիչների կողմից աստղադիտակի տարածքի միջամտություններից, սակայն իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում՝ խրախուսելով նմաօրինակ ոտնձգությունները գիտական և մշակութային արժեքի դեմ: