Իշխանությունն իր քայլերով խրախուսում է ոչ կիրթ մարդկանց ձևավորումը․ կրթության փորձագետ
Կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանը ԲՈւՀ-երը մայրաքաղաքից Աշտարակ տեղափոխելու կամ այսպես կոչված «ակադեմիական քաղաքի» անհրաժեշտությունը չի տեսնում:
«Ակադեմիական քաղաք կառուցելը ինքնանպատակ չպետք է լինի և պետք է նպաստի որոշակի առումով կրթության որակի բարելավմանը կամ բարձրացմանը ՀՀ-ում, որն էապես ընկել է՝ հատկապես նախկին տարիների հետ համամետած: Կրթության որակ բարձրանցել՝ չի նշանակում ունենալ գեղեցիկ շենք կամ բարեկարգ լսարան, կրթության որակը առաջին հերթին խոսում է լավ դասախոսների և հնարավորությունների մասին, որ համալսարանը պետք է տա իր ուսանողներին... Արդյոք մենք պատրաստ ենք այդքան ներդրում ունենալ և կառուցել այնպիսի քաղաք, որը կմիավորի բուհերին»,- Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Ատոմ Մխիթարյանը:
Փորձագետի խոսքով՝ միջազգային համալսարանների ցուցակում բարձր վարկանիշ ունեցող գոնե մեկ համալսարան ունենալը, նշանակում է ֆինանսավորել համապատասխան չափով, իսկ լավագույն հետազոտական համալսարանների ֆինանսավորման չափը համեմատական է ՀՀ պետական բյուջեին:
«Արդյո՞ք հետպատերազմյան իրավիճակում, անվտանգային խնդիրների առկայության պայմաններում մենք պատրաստ ենք այդքան ֆինանսներ հատկացնել և ունենալ գոնե մեկ այդպիսի համալսարան»:
Մխիթարյանը «ակադեմիական քաղաքի» գաղափարը դրական է գնահատում, սակայն մեխանիկորեն ԲՈւՀ-երը միավորելը և Երևանից դուրս տեղափոխելը չի համարում գաղափարը իրագործել:
«Երբ որ խոսվում է լավ համալսարանների մասին, պետք է հաշվի առնել այդ համալսարաններում ընդգրկված գիտնականների և նրանց մակարդակը, տպագրած աշխատանքների թիվը բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական պարբերականներում, միջազգային ուսանողների թիվը, համապատասխան լաբորատորիաները, այն ինֆրաստրուկտուրան, որը պետք է համալսարանը ունենա, միջազգային ծրագրերում ընդգրկվածությունը և ամենակարևորը՝ թե որքան ժամանակ հետո համալսարանավարտը իր մասնագիտությամբ կկարողանա աշխատանքի տեղավորվել: Սրանք այն կարևոր հանգամանքներն են, որ կապ չունեն համալսարանի քաղաքից դուրս գտնվելու հետ: Պետք է ֆինանսավորումը համալսարանների բարձրացնել և պետությունը չխանգարի համալսարանների կառավարմանը, ինչը փորձում է անընդհատ անել՝ հոգաբարձուների խորհուրդները գրավել, հիմա էլ արհեստականորեն միավորել մի քանի համալսարաններ, որպեսզի հեշտ կառավարելի դարձնի: Եվ միաժամանակ համալսարանները Երևանի կենտրոնից տեղափոխելով՝ լուծել նաև երկրորդ հարցը... եթե մենք այլ աչքով ենք նայում համալսարանների շենքերին քաղաքի կենտրոնում, կարող ենք դրանց փոխարեն տեսնել հյուրանոցներ, բազմաբնակարան շենքեր և այլն, որը առաջին հայացքից կարող է գայթակղիչ թվալ այդպես կարճ մտածողությամբ փորձում են երկու «խնդիր» լուծել: Դա կարող է քանդել առանց այդ էլ մնացած կրթական համակարգը և կապը կրթության և գիտության միջև»:
Մխիթարյանը ցավով արձանագրում է, որ վերոնշյալ դեպքում մեր երկրում արժեզրկվելու է «ակադեմիական քաղաք» ունենալու գաղափարը և լավ վարկանիշ ունեցող համալսարան ունենալու գաղափարը:
Հարցազրույցը՝ տեսանյութում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին