ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանը առաջ է անցել Թուրքիայից. Ահարոն Վարդանյան (տեսանյութ)
Իրանի Իսլամական Հանրապետությունը անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում այնպիսի հաջողությունների է հասել, որը նրան առանձին, լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելու հնարավորություն է տալիս։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է իրանագետ, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Ահարոն Վարդանյանը՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունենում հիմնականում երկրի հյուսիսային, հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսային և հյուսիաարևմտյան հատվածում տեղի ունեցող բոլոր զորավարժությունները ուղղված են Ադրբեջանական Հանրապետության և Թուրքիայի դեմ։
Այս առումով Ադրբեջանական Հանրապետության կողմից անհանգստությունը բնական է, քանի որ տարիուկես առաջ տեսանք թե ինչպիսի մեծ զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանի հետ սահմանին, և բանը հասել էր նրան, որ շատերը մոտալուտ պատերազմի վերաբերյալ կանխատեսումներ էին անում։
Նրա խոսքով՝ մինչև վերջերս ԱԹՍ-ների արտադրության ոլորտում հայտնի էր միայն Թուրքիան, սակայն ժամանակը և փորձը ցույց տվեցին, որ թուրքական բայրաքթարները չափազանց գովազդված են և լավագույններից չեն։ Ուստի ԱԹՍ-ների արտադրության ոլորտում Իրանը առաջ է անցել Թուրքիայից և բանը հասել է նրան, որ Ռուսաստանը ցանկանում է ԱԹՍ-ներ գնել Իրանից։ Այս պարագայում՝ Ադրբեջանի մտահոգությունը նշանակում է նաև Թուրքիայի մտահոգություն։
Անդրադառնալով ԱԹՍ-ներ ձեռքբերելու Հայաստանի հնարավորություններին՝ բանախոսը նշել է. «Հայաստանը ևս կարող է իրանական ԱԹՍ-ներ գնել։ Սակայն ցավալի է, որ հայ-իրանական բարեկամության ողջ պոտենցիալը երբևէ չի գործածվել իր ողջ ներուժով»։
Բանախոսի դիտարկմամբ՝ Հայաստանը կարող է ահաբեկչության դեմ պայքարում Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծման նախաձեռնությամբ հանդես գալ՝ հաշվի առնելով, որ Կովկասը զիջելով՝ Իրանը և Ռուսաստանը կարող են հայտնվել պանթյուրքիզմի ճիրանում և ահաբեկչության թիրախում։ Ուստի այստեղ մեր շահերը համընկնում են։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»