Խնդիր է դրված զինաթափել ու հայաթափել Արցախը, ինչի շուրջ Բրյուսելում ռազմավարական համաձայնության են եկել. Թեւանյան
Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը․ Արցախն ուզում են հայաթափել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:
«Այն, որ բազմաթիվ գեներալներ սերժանտի էլ չեն ձգում, դա պարզ է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, միևնույն է չի կարողանալու մաքրվել պատերազմի ու պարտության թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կարգավիճակից, դա էլ է պարզ։ Բայց խնդիրն այլ է։
Զինվորականներին կալանավորելը, բանակը վարկաբեկելը շատ ավելի խորքային ու հակապետական նպատակ է հետապնդում։
Ինչպես հայտնի է, Ալիևը պահանջում է ապառազմականացնել Արցախը և չվերականգնել հայկական բանակը։ Երևանից օրերս նրան զեկուցեցին, որ ՀՀ զորամիավորումներ Արցախում այլևս չկան։ Հիմա եկել է Արցախի ՊԲ–ն ոչնչացնելու փուլը, ինչն արվում է բանակային վերնախավին «փչացնելու» և վերնախավում վախի մթնոլորտ տարածելու միջոցով։
Այն, որ ջալալները մանր դեմքեր են, դա փաստ է։ Այնքան մանր, որ նույնիսկ սեփական կաշին փրկելու խիզախություն չունեն։ Բայց նրանք այս մեծ գործընթացում փոքրիկ դետալներ են։ Նրանց կալանավորում են ոչ այնքան պարտության մեղքը Նիկոլից զինվորականների վրա գցելու, որքան բանակի ոչնչացումը սահուն իրականացնելու համար։ Ջալալներին ու միշկաներին մեղադրանք են առաջադրում, որպեսզի վարկաբեկեն բանակը և դրա կազմալուծման «հանրային պահանջ» ձևավորեն։
Խնդիր է դրված զինաթափել ու հայաթափել Արցախը, ինչի շուրջ Բրյուսելում ռազմավարական համաձայնության են եկել Փաշինյան Նիկոլն ու Ալիև Իլհամը։ Վերջինս արդեն բաց տեքստով հայտարարել է այդ մասին»,- գրել է Թևանյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ