Մի քանի անպատասխանատու մարդկանց, թե դիվերսիայի պատճառով՝ հարցի պատասխանը պետք է տա անվտանգությունը. Արզաքանցյանը՝ «Սուրմալու» է գնացել (տեսանյութ)
Երեկ մեկնեցի «Սուրմալու» առևտրի կենտրոն՝ դեպքի վայր, տեսա, թե ինչ դաժան պատահար էր՝ պատահար էր, թե մտածված՝ արդեն թող մասնագետները պարզեն, ազգն իսկապես պետք է իրական պատճառներն իմանա։ Մենք ունեցանք զոհեր, վիրավորներ, շատ ցավոտ էր, որ կյանքից հեռացան երեխաներ, հղի կին՝ երեխայի հետ, տարբեր հասակի մեր հայրենակիցները։
Մի քանի անպատասխանատու մարդկանց պատճառով, թե դիվերսիայի պատճառով՝ շատ եմ ուզում, որ այդ հարցի պատասխանը մեր ժողովրդին տա անվտանգությունը, որ մենք իմանանք՝ ինչ ձևի երկրում ենք ապրում, երբ պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա և անվտանգ երկիր ունենանք։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ուժը Հայրենյաց Կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը։
«Մի քանի օր ես գործուղման էի՝ տարբեր երկրներում, հանդիպումներ եմ ունեցել մեր Սփյուռքի հայության հետ, իրանց մտքի եղածը ինձ հետ կիսվեցին, իրենց ցանկությունն իրենք իրենց հարցերի հետ միասին բարձրացրին։ Ես եղել եմ Բելգիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելառուսում, Փարիզում, Գերմանիայում։ Մենք ունենք լավ Սփյուռք, լավ հայություն, որը շատ մտահոգ է նրանով, ինչ այսօր կատարվում է մեր հայրենիքում։ Մանավանդ, այս վերջին շատ տխուր, դաժան Սուրմալույի շուկայի դեպքը, որ պայթեցրեցին, թե պայթեց՝ ինչի պատճառով՝ ոչ ոք դեռ չգիտի»,- նշել է Արզաքանցյանը՝ ընդգծելով, որ պետք է պարզվեն պայթյունի իրական պատճառները։
Նա նաեւ ավելացրել է, թե շատ էր ցանկանում հետաձգել Ուժը Հայրենյաց կուսակցության համագումարը, սակայն օրենքը թույլ չի տալիս։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»