ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչները ժամանել են Եվրոպա
ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 ռմբակոծիչները ժամանել են Եվրոպա՝ նորվեգական եւ շվեդական կործանիչների հետ զորավարժություններից հետո, նախքան Անգլիայում RAF Fairford ռազմաօդային բազայում վայրէջք կատարելը, գրում է Insider-ը։
Հյուսիսային Դակոտայի Minot ռազմաօդային բազայից Մեծ Բրիտանիա թռիչքի ժամանակ չորս B-52H ռմբակոծիչներին միացան երկու շվեդական JAS Gripen կործանիչները եւ երկու նորվեգական F-35-ները՝ հյուսիսային Նորվեգիայի Անդյոյեյից դեպի արեւմուտք:
«Այսպիսի օպերացիաները զգույշ մարտավարական համագործակցություն են պահանջում երկրների, ինքնաթիռների տեսակների եւ ներգրավված ցամաքային ուժերի միջեւ»,- ասել է նորվեգացի զինվորականը՝ հավելելով, որ իրենք առաջին անգամ են հրապարակում երկրների ինքնաթիռների լուսանկարները «նման առաքելության իրականացման ժամանակ»։
Gripens-ի հետ զորավարժությունների շրջանակներում B-52-ները մտել են նաեւ Շվեդիայի օդային տարածք: Շվեդական զինվորականները հայտարարել են, որ իրենք օդային հարվածներ են իրականացրել. B-52-ները երեք GBU-31 ռումբ են նետել շվեդական ցամաքային զորքերի կողմից հայտնաբերված թիրախների վրա, որոնք հայտարարել են, որ դա իր տեսակի մեջ առաջին ամերիկա-շվեդական զորավարժությունն էր՝ մարտական զինամթերքի կիրառմամբ:
Զորավարժություններն անցկացվում էին Շվեդիայի հյուսիսում գտնվող «Վիդսել» ուսումնավարժարանում եւ դարձան ամերիկյան ռմբակոծիչի առաջին թռիչքը երկրի վրայով այն բանից հետո, երբ երկիրն այս ամառ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրեց: Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայի միջուկային տեղեկատվության նախագծի տնօրեն Հանս Քրիստենսենի խոսքով՝ զորավառժություններին մասնակցում էր մեկ B-52, որը կարող է միջուկային զենք կրել, եւ մեկը՝ «ոչ միջուկային»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ