Չինաստանում հայտարարել են զորավարժությունների մասին՝ «ԱՄՆ-ի եւ Թայվանի դավադրությանն ի պատասխան»
Չինաստանը զորավարժություններ եւ պարեկություն է անցկացնում Թայվանի շրջակայքում՝ «Թայբեյի եւ Վաշինգտոնի դավադրությանն ի պատասխան»։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) մարտական հրամանատարության արեւելյան գոտու ներկայացուցիչ, ավագ գնդապետ Շի Յին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՉԺԱԲ-ի Արեւելյան մարտական հրամանատարական գոտին օգոստոսի 15-ին գործնական պարապմունքներ եւ պարեկություն է իրականացնում ծովում եւ Թայվան կղզու օդային տարածքում՝ մարտունակությունը բարձրացնելու նպատակով»,- ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը՝ նշելով, որ զորավարժությունները կապված են «ԱՄՆ-ի եւ Թայվանի շարունակվող քաղաքական խաղերի հետ»։
Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանի խոսքով՝ Պեկինը մտադիր է վերջ դնել արտաքին ուժերի միջամտությանը ՉԺՀ-ի ներքաղաքական գործերին։ «Մենք ամեն գնով կջախջախենք թայվանցի անջատականներին եւ վերջ կտանք օտար ուժերի միջամտության փորձերին»,- ընդգծել է նա։
Օգոստոսի 14-ին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը՝ սենատոր Էդ Մարկիի գլխավորությամբ, երկօրյա այցով ժամանել էր Թայվան։ Բացի Մարկից Թայվան են ժամանել եւս չորս սենատորներ։ Ամերիկացի քաղաքական գործիչները կհանդիպեն կղզու նախագահ Ցայ Ինվենի հետ։
Reuters-ի տվյալներով՝ օրենսդիրներն այցելել են Թայվան հնդկա-խաղաղօվկիանոսյան շրջագայության շրջանակներում։ Այնտեղ նրանք տեղի վարչակազմի ներկայացուցիչների հետ կքննարկեն երկկողմ հարաբերությունները, անվտանգությունը, ինչպես նաեւ մատակարարման շղթաները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ