«Սուրմալու» առեւտրի կենտրոնում շուրջ 1 օր է՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են. որոնվում է 15 քաղաքացի (ուղիղ)
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարման եւ փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները մինչեւ այս պահը շարունակվում են։
Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ, որոնց անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։
Վերջին տեղեկություններով՝ պայթյունի հետեւանքով որոնվում է 15 քաղաքացի։ Առողջապահության նախարարությունն այսօր հայտնել է, որ պայթյունի հետեւանքով բժշկական տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է ստանալ 21 տուժած, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Այսօր վաղ առավոտյան դեպքի վայր է ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրան դիմավորել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նշենք, որ առեւտրի կենտրոնի պայթյունի վերաբերյալ Արցախի ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնի հարակից տարածքում գտնվող առեւտրի կենտրոնները փակ են, այդ թվում՝ «Փեթակը»։
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանը հայտնել է, որ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհն ամբողջությամբ վերահսկվում է։ Նա նաեւ նշել է, որ գործ ունեն գերհրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում. «Ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում»։
Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»