Ինչպիսին էին հայերը գերմանացի սպայի աչքերով (1835-1839)
1835-1839 թթ. Օսմանյան կայսրություն այցելած ռազմական տեսաբան, գեներալ-ֆելդմարշալ Հելմուտ Կարլ Բեռնհարդ Մոլտկե Ավագը այդ տարիներին նամակների շարք է հեղինակել (գերմ.՝ Briefe über Zustände und Begebenheiten in der Türkei aus den Jahren 1835 bis 1839), որոնցում ի թիվս այլ թեմաների, առանձին անդրադաձներ է կատարել նաև կայսրությունում բնակվող հայկական բնակչությանը:
Թեպետ գերմանական ծագմամբ զինվորական գործչի արտահայտած մտքերը կարող են վիճարկելի համարվել հայկական պատմագրության տեսանկյունից, այնուամենայնիվ, դրանք արժեքավոր են նախաթանզիմաթյան Օսմանյան կայսրության մասին պատկերացում կազմելու համար:
Հատված «14 օրից ավելի Մարդիրաքի Սեբաստյանի տանն եմ» նամակից.
«Հրամանատարի (նկատի ունի Օսմանյան բանակի հրամանատար Մեհմեդ Հյուսրև փաշային) ցանկությամբ նրա ավագ թարգմանչի տանն եմ: Տանտիրոջ անունը Մարդիրաքի է, այսինքն՝ փոքրիկ Մարտին: Նա հայ է և հարուստ, հարգարժան մի մարդ: Չնայած մեզ հորդորել էին շատ աշխատել, իրականում անում էինք ամեն ինչ՝ բացի թարգմանությունից: Երբ Մարտինին ասում էի թութուն ծխենք կամ նարդի խաղանք, անմիջապես պատրաստ էր, բայց երբ խոսք էի բացում թարգմանությունից, կարևոր մի պատճառաբանություն էր գտնում: Այստեղի ձեռագրերը՝ վեր ու վար, նման են մեր կանանց ասեղծագործություններին: Ոտքերը խաչում են թախտի վրա և եղեգի գրիչներով գրում են երկար, փայլուն թղթի կտորների վրա՝ աջից ձախ:
Այն էլ ասեմ, որ այստեղ որևէ բանի պակասություն չունեմ և հայկական մի ընտանիքի հետևելը բավականին հետաքրքիր է: Այս հայերին իրականում հնարավոր է քրիստոնյա թուրքեր անվանել: Այս հզոր ժողովրդի (նկատի ունի թուրքերին) ավանդույթներից, նույնիսկ լեզվից շատ բաներ են վերցրել: Մինչդեռ հույները իրենց առանձնահատկությունները ավելի շատ են պահպանել... Քանի որ քրիստոնյա են, կրոնը նրանց թույլատրում է միայն մեկ կին ունենալ, բայց այդ կինը, գրեթե թուրք կանանց նման, աչքերից հեռու է մնում: Երբ հայ կանայք փողոց են դուրս գալիս, երևում է միայն նրանց քթի և աչքերի վերևի հատվածը:
Առանց կին տեսնելու այս տանը բավականին օր անցկացրի: Սկզբում տեսքից մարդկային շնորհք չունեցող, ծեր տիկին Մ.-ն երևաց, դրանից հետո, միայն այն պատճառով, որ սիրելի հյուր էի, իրար հետևից գեղեցիկ աղջիկներ ի հայտ եկան: Ափսոս, որ նրանցից ոչ մեկը ֆրանսերեն չգիտեր: Մարդը կարող է թարգմանչի միջոցով խոսել փաշաներից մեկի հետ, բայց նույնն անել երիտասարդ աղջկա պարագայում, շատ տխուր է»:
Հայկ Դարբինյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)