Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

Օրավարձով աշխատող դերասանից՝ ԱՄՆ-ում օրը $500-անոց սենյակում հանգստացող. աներձագ Հրաչյա Հակոբյանի կախարդական փոխակերպումը

Երկու օր առաջ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, ինստագրամյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել երեխաների հետ իր հանգստից:

«Ջրային ակրոբատիկայի օր». Այսպես է անվանել լուսանկարները Հրաչյա Հակոբյանը:

Երբեմնի օրավարձով աշխատող սերիալային դերասանը հանգստանում է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Սան-Դիեգոյի բարձրակարգ հյուրանոցներից մեկում՝ «Hyatt Regency Mission Bay Spa and Marina»-ում:

Հայաստանի Հանրապետության ԱԺ պատգամավորի աշխատավարձը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի աներձագին թույլ է տալիս երեխաների հետ հանգստանալ մի հյուրանոցում, որն ըստ էության բյուջեի տեսանկյունից ամենամատչելիներից չէ:

 

Այս հյուրանոցում Հրաչյա Հակոբյանի կեցության սենյակների միջին արժեքը, ներառյալ հարկերը, տատանվում են 220 000-400 000-ի սահմաններում մեկ գիշերակացի համար՝ կախված նախաճաշի կամ այլ լրացուցիչ ծառայությունների ներառումից:

Հիշեցնենք՝ antifake.am կայքն ուսումնասիրել էր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը և արձանագրել, որ երբ Հրաչյա Հակոբյանը դերասանական կարիերայից «հեղափոխական քայլերով» անցում էր կատարում ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնին՝ 2018 թվականին, նա հայտարարագրել էր 2 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, և հողամաս, ինչպես նաև 2 ավտոմեքենա՝ BMW X5 և ISUZU AXIOM 3.5 I մակնիշների։ Հատկանշական է, որ Փաշինյանի աներձագը պաշտոնը ստանձնելիս չէր հայտարարագրել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ էլ եկամուտներ։ Նա նաև ուներ ներդրումներ Array ընկերությունում։

Հակոբյանի 2019թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ նա օտարել է իրեն պատկանող 2 ավտոմեքենաները և ձեռք բերել HYUNDAI SONATA 2.4 մակնիշի ավտոմեքենա՝ 2 միլիոն 800 հազար դրամով։ Հակոբյանն այս հայտարարագրում արդեն տեղեկություններ է ներկայացրել ստացած եկամուտների վերաբերյալ, որոնք կազմել են շուրջ 8,5 միլիոն դրամ, որից 4,5 միլիոն դրամը՝ աշխատավարձ, իսկ մնացածը՝ մեքենաների վաճառքից ստացված գումար։

Մեկ տարի անց Հակոբյանը 2020թ․ տարեկան հայտարարագրում նշել է, որ միանձնյա սեփականության իրավունքով ձեռք է բերել առանձնատուն Ձորաղբյուրում՝ 12,5 միլիոն դրամով, իսկ HYUNDAI SONATA-ն փոխարինել է առավել նոր ու թանկարժեք HONDA CR-V 2.4 մակնիշի ավտոմեքենայով, որը ձեռք է բերել 7,5 միլիոն դրամով։

2020 թվականին Հակոբյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 3,2 միլիոն դրամ, 2 հազար եվրո և 4000 դոլար, իսկ տարեվերջին՝ 2,9 միլիոն դրամ, 2 հազար եվրո և 4000 դոլար։ Տարեսկզբին Հակոբյանն ունեցել է 700 հազար դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 890 հազար ՀՀ դրամ։ Հակոբյանի եկամուտները 2020թ․-ի ընթացքում կազմել են 7,9 միլիոն դրամ աշխատավարձից ու 20 հազար ԱՄՆ դոլար և 4 միլիոն դրամ՝ ստացված փոխառությունից։

2021թ․ տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Հակոբյանն այս անգամ Ձորաղբյուրում միանձնյա սեփականության իրավունքով ամառանոց է ձեռք բերել՝ 6,2 միլիոն ՀՀ դրամով։ Այսինքն՝ Ձորաղբյուրում առանձնատնից բացի՝ Հրաչյա Հակոբյանը նաև ամառանոց ունի։

Այս տարվա նրա հայտարարագրում առկա է նաև պարտավորություն վարկի տեսքով՝ 11% տոկոսադրույքով՝ 13,5 միլիոն դրամ մայր գումարի մնացորդով։ Թե ինչ նպատակով է այս պարտավորությունը ծագել, նշված չէ։ Հակոբյանը տարեսկզբին ունեցել է 2,9 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 890 հազար դրամ կանխիկ միջոցներ, իսկ տարեվերջին՝ 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։ Հրաչյա Հակոբյանը 2021թ․ ընթացքում 7,3 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել։ Տարվա ընթացքում Հակոբյանը 3.5 միլիոն դրամ և 19 հազար 700 դոլար վարկ է մարել:

Նրա կատարած ծախսերը՝ ըստ հայտարարագրման՝ կազմել են՝ 3,515,300 դրամ վարկի մարմանն ուղղված վճարում և 19,725.00 կրկին վարկի մարմանն ուղղված վճարում։ Հայտարարագրին կարող եք ծանոթանալ հղումով՝

Համադրելով Հակոբյանի ներկայացրած հայտարարագրերի տվյալները, տեսնում ենք, որ 2022 թվականի դրությամբ Փաշինյանի աներձագն ունի միանձնյա սեփականության իրավունքով 6 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 2 հողամաս, առանձնատուն ու ամառանոց Ձորաղբյուրում (Հրաչյա Հակոբյանը ունի նաև մեկ բնակարան, որն իրեն է պատկանում բաժնային սեփականությամբ, և ևս մի բնակարան, որն իրեն է պատկանում համատեղ սեփականությամբ․ երկուսն էլ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում), HONDA մակնիշի ավտոմեքենա, ներդրումներ Array ընկերությունում, 7 միլիոն դրամ և 2 հազար եվրո անկանխիկ և 345 հազար դրամ կանխիկ միջոցներ։

Ահա թե ինչպես է փոխվել Նիկոլ Փաշինյանի աներձագ, իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի կյանքը 4 տարիների ընթացքում։

168.am