Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց
Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց «Արմավիր» ՔԿՀ–ից։
Չալաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, ընտանիքի անդամներին, որոնք այս ընթացքում աջակցել են իրեն, ինչպես նաև իր փաստաբանական և հանրային հաղորդակցության թիմին և լրատվական համայնքին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր համախոհներին։ Մենք բոլորս, ըստ էության գտնվում ենք մի պայքարի մեջ, մեր հայրենիքի, մեր իդեալի, մեր իղձերի իրականացման համար, պարզապես այնպես ստացվեց, որ դրա համար տուժողը ես էի այս անգամ և ես որոշ ժամանակով ստիպված եղա իմ ազատությամբ վճարել։ Բայց կարծում եմ,որ այս ամեն ինչը ընդամենը փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի համայնապատկերում, որի համար մարդիկ կյանք են տվել, ազատություն են կորցրել, առողջություն են կորցրել։ Ուստի իմ փոքր զոհողությունը ես համարում եմ իմ հայրենիքի զոհասեղանին դրված ընդամենը մի փոքր փշրանք է։ Այդքանով հանդերձ ուզում եմ նորից շնորհակալություն հայտնել բոլորին, իսկապես շատ զգացված եմ, շատ պարտական եմ ինձ համարում այն հանրային ուշադրության, աջակցության համար, որին արժանացել եմ»,– ասաց նա՝ նշելով, որ այլ հարցերի հիմա չի կարող պատասխանել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»