Հատուկջոկատայիններն առգրավեցին «Սեքյուրիթի դրիմի» համակարգիչները (տեսանյութ)
Քիչ առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունից դուրս բերեցին համակարգիչները եւ տարան իրենց հետ:
Նշենք, որ ժամեր առաջ ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները ժամանել էին «Սեքյուրիթի Դրիմ» ընկերություն եւ այնտեղ ինչ-որ գործողություններ էին իրականացնում: Դիմակավորված աշխատակիցները թույլ չէին տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին:
Ավելի վաղ, կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:
«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։
Հիշեցնենք, որ իշխանափոխությունից հետո «Սեքյուրիթի Դրիմը» հաճախ էր հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը կալանավորվել էր: Նա մեղադրվում է զեղծարարությամբ ավելի քան մեկ միլիարդ դրամ հափշտակելու մեջ:
Ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ այս որոշումն իրենց համար անակնկալ չի եղել, որ իրենք տեղյակ էին շրջանառության մեջ դրված այս որոշման նախագծից:
Այդուհանդերձ, ընկերությանը նախօրեին տեղեկացրել էին, որ այս տարվա մրցույթում նույնպես իրենք են շահել տենդերը: Պայմանագիրն ի սկզբանե նախատեսված է եղել 10 տարի ժամկետով, տենդերը շահելուց հետո ընկերությունը դեռ պայմանագիր չի կնքել:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»