Առողջական խնդիրներ ունեցողներին էլ են եռամսյա հավաքների ծանուցագիր ուղարկել. սա քաղաքական պատվեր է․ Տարոն Ղազարյան
Կոնկրետ թիվ չեմ կարող նշել, բայց իմ շրջապատից բազմաթիվ մարդիկ, որոնք նաև «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաներին են մասնակցել և եռամսյա հավաքներին մասնակցելու ծանուցում են ստացել, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը։
«Ոչ միայն երիտասարդներ, այլև մարդիկ, որ արդեն զավակներ են բանակ ճանապարհել, կամ սպասում են իրենց զավակների վերադարձին կամ պատրաստվում են իրենց զավակներին ճանապարհել բանակ»,– ասաց նա։
«Սա միանշանակ քաղաքական պատվեր է, որովհետև նաև դրա մասին խոսել են իրենք, խոսել են բավականին ակնհայտ, երկրի բարձրագույն քաղաքական ամբիոնից են խոսել։ Նաև հայտնի անձը, անունը չեմ ցանկանում նշել այդ օրակարգով նիստ է հրավիրել, նիստը ևս եղել է հրապարակային, մարդիկ տեսել են։ Պարզ է, որ սա քաղաքական պատվեր է»,– հավելեց նա։
Տարոն Ղազարյանը նշեց, որ ծանուցագրեր են ստացել նաև բազմաթիվ մարդիկ, որոնք պետական կամ մասնավոր հատվածում են աշխատում, նաև ուսանողներ, որոնք մասնակցել են 44-օրյա պատերազմին և որոնք պատերազմից մնացած նաև առողջական խնդիրներ ունեն։
«Այսինքն՝ այս մարդիկ այդ քաղաքական պատվերը կատարելուց նույնիսկ այս ամենը հաշվի չեն առել, որ կարելի է մարդկանց տարբերակել, ոչ թե բոլոր նրանք, ովքեր իջել են հրապարակ, նրանց բոլորին զորակոչել բանակ»,– ասաց նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»