«ՀՀ-ում տենց ուժեղ տղա չկա, ուժեղ իշխանություն չկա, ում չկարողանան հեռացնել». Բողոքի ակցիան հասավ կառավարության շենք
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն ապօրինի ձերբակալված բոլոր քաղբանտարկյալների բողոքի ակցիայի մասնակիցները քաղբանտարկյալներին վերաբերող պաստառները թողեցին ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, իսկ իրենք երթով շարժվեցին դեպի կառավարության շնք՝ ակցիան շարունակելու այնտեղ:
Պաստառների վրա գրված էին. «Քաղաքական հայացնքները դատավճիռ չեն», «Ազատություն» քաղբանտարկյալներին», «Բանտը Նիկոլի տեղն է», «Բանտը դավաճան Նիկոլին» եւ այլն:
Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ էին կանգնած:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ իրենց պահանջն է, որ ՄԱԿ-ը իր հտակ դիրքորոշումն արտահայտի ՀՀ-ում քաղաքական հետապնդումների նկատմամբ, որպեսզի այս իշխնությունը չկարողանա ամեն անգամ հպարտանալ, արդարանալ, թե իրենց վրա միջազգային որեւէ ճնշում չկա:
«Նիկոլի կառավարման 4 տարիները Հայաստանում բերել է արդյուն, արցունք, հազարավոր մահեր»,-ասաց նա:
Իր հերթին ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը իր ելույթում նշեց, որ այս 4 տարիներին համատարած թանկացումների ֆոնին էժանացել է մարդը, նրա արժանապատվությունը, կյանքին. «Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդկանց բերման ենթարկելիս նսեմացնում են, ստորացնում, մասկի շոուների համար կզած տանում են տարբեր շենքեր: Մենք եկել ենք, որ վերականգնենք Սահմանադրության այն կետը, որ մարդը բարձրագույն արժեք է: Մենք ականատես ենք, որ այս իշխանության առջեւ չկզելու համար տարբեր մարդկանց նկատմամբ կիրառվել են տարբեր խոշտանգումներ: Սա պետություն է, ոչ թե նիկոլապետություն, կապիտռուլյանտապետություն, թրքապետություն: Հայաստանում տենց ուժեղ տղա չկա, տենց ուժեղ իշխանություն չկա, ում չկարողանան հեռացնել»,-ասաց նա:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Եթե իրավապահները պարզեն, որ խախտում կա, մենք կունենանք հերթական քաղբանտարկյալը. Ծովինար Վարդանյան
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Ի՞նչ միտումներ կան անշարժ գույքի շուկայում
Թբիլիսիում քանդում են Սաակաշվիլու կառավարման տարիներին կառուցված «Ռիկեի կուժերը»