Օհանյանը կարող է դառնալ ընդդիմության դաշտի լիդերը, եթե ...
Սեյրան Օհանյանը կարող է դառնալ ընդդիմության դաշտի լիդերը, եթե իր քայլերի հաջորդականությունը դասավորի՝ ըստ կարևորուրության և անհրաժեշտության: Նա տարիներ շարունակ աշխատել է ռազմաքաղաքական ոլորտում, իր ուժն ու կարողությունն այդ ոլորտում հստակ երևացել է, դրա հետ մեկտեղ պետք է ասել, որ Օհանյան քաղաքական ուժը «բացահայտված» չի եղել հասարակության համար, չնայած օբյեկտիվորեն պետք է նշեմ՝ նա թերևս այն միակն է եղել, որ, լինելով իշխանության՝ ընդունվել է ժողովրդի կողմից՝ որպես իր գործի գիտակ, իր աշխատանքին լավ տիրապետող, հայրենիքի համար ծառայող քաղաքական ուժ:
Այսօր, սակայն, նրան բոլորովին այլ ֆորմատով ենք տեսնում. նա քաղաքական նոր հայտ է ներկայացրել՝ որպես հակաիշխանական ուժ և, բնականաբար, նրա այս քայլը պետք է ընկալվի ժողովրդի կողմից:
Իհարկե, Օհանյանի՝ քաղաքական նոր հայտի հաջողությունը կախված է նրա հետագա գործողություններից, հստակ ծրագրերից ու իր կողկը համախմբվող քաղաքական ճիշտ ուժերի հավաքագրումից: Օհանյանի՝ մրցակցային առավելությունները երևում է գաղափարական ու ռազմաքաղաքական հատվածներում և եթե այս ամենին ավելանա սոցիալ-տնտեսական հստակ ծրագրերի, պլյուս բանիմաց ու ուժեղ թիմի ներգրավածությունը, ապա այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ Օհանյանը հակաշխանական այն լիդերն է դառնալու, որի հետևից պետք է գնա մեր հասարակությունը:
Հույսով եմ՝ Օհանյանն առաջիկայում կհստակեցին իր ծրագրերն ու թիմը՝ դառնալով մեծ խոչընդոտ այսօրվա իշխանության:
Վահան Սարգսյանի ՖԲ էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)