Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Բացարձակ առաջատար․ Աշխարհում ոչ մի ղեկավարի այսքան դատի չեն տվել․ թվեր

Իմ կարծիքով, Հայաստանի այսօրվա ղեկավարը համաշխարհային պատմության մեջ մնալու է մինչ այժմ չգերազանցված ռեկորդակիր իր նկատմամբ անհատական դատական հայցերի թվով։ Այս թեմային մեկ անգամ անդրադարձել եմ 2020 թվականի հուլիսին։ Այդ ժամանակ հաշվել էի, որ երկու տարում 25 դատական գործ կա, որում Նիկոլ Փաշինյանը պատասխանող կողմ է։ Հետագա երկու տարիների ընթացքում նա ոչ միայն դասեր չքաղեց, այլ, ինչպես պարզվում է՝ բազմապատկել է այդ թիվը։ Ինչի՞ համար են դատի տալիս Նիկոլ Փաշինյանին․ վիճարկում են որոշումները, աշխատանքից ազատումները, բայց որ ավելի շատ են ուշադրության արժանի՝ պահանջում են ներողություն խնդրել ու հերքել զրպարտանքն ու վիրավորանքը, ներողություն խնդրել դրա և նախաքննական գաղտնիքի բացահայտման համար։

Օրերս դատարանը մերժեց Փաշինյանի դեմ քրգործի հարուցումը մերժելու դեմ բողոքը և փաստորեն մերժեց Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցել։ Այս մերժման դիմաց, հավանաբար, դատավոր Բիշարյան Կարենը պաշտոնի բարձրացում ստացավ, իհարկե, դարձավ վճռաբեկի դատավոր։ Դատեք, ինքներդ․ հունիսի 28-ին մերժեց, հունիսի 30-ին ՔՊ-ի կողմից միաձայն ընտրվեց։ Բացի այդ, Կարեն Բիշարյանի կարիերան սրընթաց աճեց հենց Փաշինյանի իշխանության գալուց հետո, մանավանդ երբ ինքը դարձավ հակասահմանադրական գործով, նախագհ Քոչարյանին գրեթե 2 տարի կալանքի տակ պահող մեղադրող դատախազ։ Ինչևէ, Բիշարյանին դեռ կանդրադառնամ․ հիմա գամ Փաշինյանին, որի վրա բազմաթիվ գործեր կան։

Այս տարվա մարտին, օրինակ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրեց հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները։ Փաշինյանն ասում էր, թե Թովմասյանը 2018 թվականի մայիսից իրեն ծառայություն է առաջարկել և հետո մի հատ ինչ-որ գրիչ ցույց տվեց որպես ապացույց։ Դատարանը որոշեց, որ Փաշինյանը պետք է հերքի, քանի որ զրպարտել է: Դատարանով հաստատվել է, որ այս մարդը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը զրպարտում է։ 2021թ․ հունվարի 25-ին Դատարանը Փաշինյանին պարտավորեցրեց ներողություն խնդրել Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններից՝ պատիվն ու արժանապատվությանը արատավորող արտահայտության համար, նաև հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունը։ Մարդը խոսնակի միջոցով գրել էր, թե Գագիկ Խաչատրյանն ու որդիները կոռուպցիոն և մաֆիոզ համակարգ են ղեկավարել, ապօրինի հարստություն կուտակել, բայց չկարողացավ ապացուցել։ Իհարկե՝ թալանչի ու կոռուպցիոներ մեղադրանքներ Փաշինյանը շատ է աջ ու ձախ շռայլել՝ առանց հիմնավորումների, բայց սա էլի կրկնեմ վարչապետի կարգավիճակում էր, որը աբսուրդ է։ Ինչու է աբսուրդ․ որովհետև եթե դու լրագրող ես, կամ սոցցանցային օգտատեր, էդպիսի բան ես ասում, կարող ես այդ տեղեկությանը տիրապետել ինչոր աղբյուրից, հղում անես որևէ մեկին, բայց եթե դու վարչապետ ես, ենթադրվում է չէ՞, որ պետք է նման տեղեկություններին ստույգ տիրապետես, այլ ոչ բեսեդկայի զրույցի մակարդակի բան ասես, սաղ երկիրը լսի, ենթադրվում է՝ կհավատա ու պարզվի՝ դա սուտ էր, կամ ասեկոսե։

2021թ․ մայիսի 7-ին ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը դատի էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներեղություն խնդրել Վերմիշյանի պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Նաև նշում էին, որ Փաշինյանը խախտել է անմեղության կանխավարկածի իրավունքը։ Մարդուն հերիք չէ բանտ են նստեցրել, մի հատ էլ ոնց ուզում՝ զրպարտում են։ Գիտե՞ք ինչ է անում Փաշինյանը․ դատարան է ներկայացնում հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Այսինքն զրպարտել եմ, բայց քանի որ շուտ եմ զրպարտել, վաղեմությունն անցել է, եկեք մի կիրառեք։ Գիտե՞ք քանի դեպք կա, որ գործը ուզում են կարճել, քանի որ հայցի վաղեմություն է անցել, պատասխանողն է մահացել և այլն, բայց մարդիկ ասում են ոչ, գնում ենք մինչև վերջ, այս պարագայում կարող էր Փաշինյանն ասել գնում եմ մինչև վերջ, բայց չէ, մարդը վախենում է պատասխանատվություն կրի։ Այս անգամ բախտը բերեց, ժամանակն իր օգտին էր աշխատել, բայց շատ դեպքերով էլ հետ է կանգնել խոսքերից։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանն ամենաշատը զրպարտել է Ռոբերտ Քոչարյանին, մարդու ումից ամենաշատն է վախենում։ Երեք անգամ այս մարդուն դատի է տվել Ռոբերտ Քոչարյանը։ Առաջին անգամ գործը կարճվեց, քանի որ Փաշինյանը խոսքերից թռավ, թե՝ ես նրան նկատի չեմ ունեցել։ Մյուս մասով դատը ընթանում է ու Փաշինյանի փաստաբանը խնդրում է դատական փակ նիստ։ Ժողովրդից թաքցնելու բան ունի։

Փաշինյանին դատի էին տվել 2019 թվականին արած «վնգստացող դատավորներ» արտահայտության համար։ Դիմել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, չէր հարուցել վարույթ, դիմել էին դատարան և երկու տարի անց դատարանը պարտադրել էր վարույթ հարուցել։ Թե ինչ կանի Սասուն Խաչատրյանը, չգիտենք, բայց որ վնգստացող կամ վզին դրած դատավորների մասին ոչ միայն խոսակցություններ, այլև ձայնագրություններ կան, դա փաստ է։ Հնարավոր է այս մեկը շահի, որովհետև պարզվում է՝ լավ էլ կան այդպիսիք․ տարակուսելի է որ այդ դեպքում խոսքը Ջհանգիրյանի մասին է, որին իր ԱԺ ֆրակցիան էր ներկայացրել ԲԴԽ դատավորի թեկնածու։

Փաշինյանին հաճախ են դատի տվել աշխատանքից անհիմն ազատելու համար և հաճախ են շահել դատը։ Դա կառավարության բոլոր օղակներում լինում է, ուստի չեմ ցանկանում կենտրոնանալ այդ ապօրինության վրա։ Բայց ուշագրավ է, որ վիրավորանքի ու զրպարտության համար դատի տվողները արդեն պահանջում են նաև դրամական փոխհատուցում․ հավանաբար մտածում են, որ փող սիրող մարդ է և միայն փողի կորուստը կստիպի ուշադիր լինել սեփական խոսքին։ Երբ խոսքը վեբաբերում է այլ անձանց, երբեք Նիկոլն ուշադիր չէ իր խոսքին, հանգիստ կարողանում է վիրավորել, զրպարտել․ սա նորություն չէ, առաջ էլ էր էդպես, առաջ բանի տեղ չէին դնում, դատի չէին տալիս, հիմա դատական համակարգը իր ձեռքի տակ է, դատարան են դիմում քչերը։ Բայց միևնույն է՝ այդքանով հանդերձ՝ ամենաշատը դատի տրված ղեկավարն է։

Օրերս այս մարդը վիրավորել ու զրպարտել էր մամուլին։ Բանն այն է, որ Փաշինյանի հրավիրած այսպես կոչված՝ օնլայն մամուլի ասուլիսը խիստ ձևական, դերասանական բան էր, և բազմաթիվ առաջատար լրատվամիջոցներ հրաժարվեցին այդ թատրոնին մասնակցել։ Թատրոնի ժամանակ գլխավոր դերասանը ամբաղ-զամբաղ խոսում է լրատվամիջոցների մասին, վիրավորում ու զրպարտում։ Կա՞ խմբագիր, որ չգիտի օդում կախված տեղեկությունների մասին, թե ինչպես է Փաշինյանը թերթը պահել, ինչ փողերով․ անգամ այդ մասին հայտարարություն կա, թե ինչպես են փող տվել, որ իրենց մասին չգրի։ Ո՞վ չի լսել օդում կախված խոսակցությունները ստացած խոզերի ֆերմայի, կահույքի, գրասենյակային տարածքի և այլնի մասին։ Բայց էդքանից հետո մի բան էլ նա՛ է մեղադրում ընդհանրացնելով խմբագիրներին։ Այ այսպիսի լիքը զրպարտություններ․ մի մասը դատի է տալիս, մի մասը ասում է՝ դե լավ, Նիկոլն է, էլի, ու անցնում գնում է։ Մեր ժողովուրդը սիրում է կոշտ ելույթներ, վիրավորանքներ․ էն որ ասում են՝ սերիալ ու ընտանեկան խոհանոցի բազառներ սիրող ազգ ենք, սխալ չեն ասում, ու մարդն էլ օգտվում է այս ամենից, կոշտ ու սուտ ելույթներ ունենում ու ձայներ հավաքում։

Կարճ ասած՝ Եթե Հայաստանում արդարադատությունը չլիներ «վզին դրած» վիճակում, ինչպես ներկայացնում է Ջհանգիրյանը, Փաշինյանը դատարաններից տուն չէր գա։ Ես ամաչում եմ, որ իմ երկրի ղեկավարին աջ ու ձախ դատի են տալիս զրպարտության համար։ Բայց բանն այն, որ ինքը չի ամաչում։ Եվ ուշագրավ է, որ այսքան դատերի շարքում դեռ դատի չեն տվել չաշխատելու համար։ Չնայած այս հարցով, կարծում եմ, արժե դատի տալ ամբողջ կառավարությանը։

Ի դեպ, դատերի դատը, իհարկե, ապագայում պետք է տեղի ունենա։ Վերաբերում է պատերազմին ու 5 հազար հոգու գերեզման տանելուն, մեր հողերը հանձնելուն։ Այ սա, վստահ եմ, տեղի կունենա և չի օգնի ոչ մի վաղեմության ժամկետ, չի փրկի ոչ մի ներողություն։

yerevan.today