Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Հայաստան

«Գործարանը 40 դրամով է վերցնում, արա՛, խի՞ ես 40 դրամով վերցնում, մարդիկ էշություն անեն, դու նստած միլիոններ շփես»․ Արմաշի բնակիչ

Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչները լուրջ խնդրի առջև են կանգնել․ ծիրանը հասել՝ թափվում է ծառերի տակ, բայց գնորդ չկա։ Մարզում գտնվող չրի գործարանն էլ բերքը ծայրահեղ ցածր գնով է մթերում՝ 40 դրամով։

Գյուղացիներից Տիգրան Մաթևոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ տեսնելով Կառավարության անտարբերությունը, դեռ 1 ամիս առաջ էր ահազանգում, որ ծիրանի իրացման հետ կապված լուրջ խնդիր են ունենալու, ինչը վերաբերելու է նախ Լարսով դեպի ռուսական շուկա արտահանմանը․

«Ճիշտ է, Լարսի փլուզումն ինչ-որ մեկի հետ կապ չունի՝ բնական աղետ է, բայց Կառավարությունը մինչ այս պետք է այլընտրանքային ճանապարհներ մտածեր՝ ծովով, օդով բերքը դուրս հանելու ուղղությամբ։

Գյուղացին ինչի՞ պետք է մտածի՝ իր բերքը տանի շուկա՝ իրացնի։ Գյուղացին պետք է մշակի, հողը նորմալ տիրություն անի, բերքը ստանա, վաճառականներն էլ գան՝ գյուղացուց տանեն․․․ Մի անգամ ես բարձեցի՝ տարա Երևան, մի ամբողջ օր կորցրեցի, ծիրանն էլ վայրկյան-վայրկյան հասունանում է, որակն ընկնում է․․․»։ 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ծիրան հավաքելու համար աշխատողներ են եկել Արմաշ։ Այս տարի բերքը հավաքելու համար 1 աշխատողին 10.000-15.000 դրամ են վճարել, եթե բերքահավաքի առաջին օրերին այգետերերը կարողանում էին վարձատրել աշխատողներին, այսօր դա ևս խնդիր է, ծիրանն այնքան է էժանացել, որ հավաքված բերքը չի բավարարում անգամ աշխատողներին վճարելու համար։

«Մեր ընկերներից մեկը բերել էր քաղողներ, 136.000 դրամ տվել էր քաղողներին՝ իրենց սնունդով, հավաքած բերքը տարել՝ ծախել էր, 110.000 դրամ փող էր արել։ Այսինքն՝ էդ մարդը 20.000 էլ իր գրպանից էր գումար դրել, որ բերքը քաղողներին տար։ Հիմա էդ մարդն ի՞նչ անի, էդ մարդու վնասն ո՞վ է փոխհատուցելու․․․

Ծիրանը 150-200 դրամ է դարձել, ասում են՝ թանկ է, ախր դրա թանկը ո՞րն է։ Էդ թանկ ասողները թող էն տժժան շոգին գան՝ 5 րոպե կանգնեն արևի տակ, ես իմ կողմից մի դույլ ընտիր ծիրան հավաքեմ՝ նվեր տամ․․․»,- ասաց Արմաշի բնակիչը։

Տիգրանին հարցրեցինք՝ որպես գյուղատնտես՝ ինչպե՞ս է գնահատում Կառավարության, մասնավորապես՝ Էկոնոմիկայի նախարարության, հենց նախարարի աշխատանքը․

«Խոսելը, ասելը լրիվ ուրիշ է, գործելը՝ ուրիշ։ Էկոնոմիկայի նախարարը շատ բաներ ասել է, բայց հետո կանգնել, ասել է՝ հանաք եմ արել։ Կարող է՝ էս էլ է հանաքով ասել, ասել է՝ տղերք, շուլուխչի մարդ եմ, հանաքով բան եմ ասում, ինձնից մի նեղացեք։ Կառավարությունը, որի մեջ նաև Էկոնոմիկայի նախարարությունն է մտնում, պետք է մի քանի ամիս առաջ ուղիներն արդեն գտած լինեին։

Ես շատ շնորհակալ կլինեի, եթե որևէ գործարար գար ու մեր գյուղում հսկա սառնարան դներ, որ կարողանար 20.000 տոննա ծիրան մթերեր։ Բնականաբար, բերքահավաքի ժամանակ այդտեղ և՛ մթերում կլիներ, և՛ արտահանում կլիներ, սենց վիճակի մեջ չէին ընկնի գյուղացիները․․․»։

Արմաշի բնակիչը դաշտում նաև այծեր է պահում, կատակում է՝ իրեն տեսնում են՝ գիտեն, որ նորից ծիրան են ուտելու․ «Էծերս էնքան ծիրան են կերել՝ փորները երևի խառնվել է իրար․․․ Ամբողջ խնդիրն էն ա, որ մենք գյուղոլորտը կանոնակարգող գերատեսչություն չունենք։ Էն հեքիաթները, որ ինչ-որ կառույց կարող է գյուղոլորտը կարգավորի, խնդիրներով զբաղվի, չեմ հավատում էդ հեքիաթներին։ Մի բան պետք է տեսնել, նոր հավատալ, եթե չես տեսնում, 100 անգամ թող ասեն։ 3-4 տարի է՝ ստեր են ասում Հայաստանում, սուտն արդեն եկել-կերել է Հայաստանը։

Էսօր գյուղացին վիզը ծռած կանգնել՝ սպասում է, թե արտահանողն ի՞նչ գին է առաջարկելու։ Էդ գյուղացու մեղքն էլ է։ Հերթով մտեք գյուղացիների այգիները, տեսեք՝ քանի՞սը կհամաձայնեն խնդիրը բարձրաձայնել, բողոքել չեմ ասում, ընդամենը խնդիրը բարձրաձայնել։ Իսկ ինձ ու իմ նմաններին, որ խնդիր ենք բարձրացնում, կարող են պատերի տակ նստել՝ պիտակավորել․․․»։

Տիգրանը հիշեց, երբ տրանսպորտի ուղևորափոխադրման սակագինը 50 դրամով պետք է բարձրանար, մարդիկ ճանապարհներ էին փակում, բողոքի ակցիաներ իրականացնում, նույնը նաև եղավ տարիներ առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, բայց այսօր գյուղացին սովամահ է լինում, բայց չի բարձրաձայնում իր խնդիրը․

«Ինձ էլ է հետաքրքիր, թե ինչի՞ են գյուղացիները թմբիրի մեջ ընկել։ Էս ծիրանը, որ թափվել է, իմ քրտինքն է, ափսոսում եմ 50 դրամով ծախեմ, չե՛մ ծախի, որ գան 50 դրամով ուզեն, չե՛մ տալու, որովհետև էդ 50 դրամը կռանալ, մեջք ցավացնելու գինը չարժի՛։ Բայց էսօր գործարանը կանգնել ասում է՝ 40 դրամով ծիրան եմ վերցնում, արա՛ խի՞ ես 40 դրամով վերցնում։ Դու քո համար նստած միլիոններ շփես, մարդիկ գան՝ էշություն անեն, քեզ 40 դրամով ծիրան տա՞ն, թեկուզ 80 դրամով, ծիրանն էդ գինը չի՛․․․

Ասում են՝ Լարսը փակ է, ո՞վ է մեղավոր։ Ե՛ս եմ մեղավոր, որ Լարսը փակ ա, ե՛ս եմ մեղավոր, որ Արցախի նման երկիրը տվին շանը, ե՛ս եմ մեղավոր, որ թուրքն եկել, մտել է իմ տուն։ Հա՛, մեկը ե՛ս եմ մեղավոր, որ էսօր չեմ սատկացրել դրան, թող տանեին դատեին, թող տեղում ինձ էլ գյուլլեին, բայց իմ երեխեքը նորմալ երկիր կունենային, ոչ թե էսօր նստեմ մտածեմ՝ իմ 3 տղեն էլ գնալու են ծառայեն, թուրքը չգա, քացով երեխեքի քամակին տա՝ պոստից լարի․․․»։

Տիգրանի այգում՝ ծառերի վրա, ծառերի տակ, դեռ ծիրան կա։ Ցանկացողները կարող են ուղևորվել Արմաշ և տեղում մատչելի գնով՝ 150-200 դրամով ծիրան գնել։