«Մանչեսթեր Սիթիի», «Ռոմայի» եւ «Ինտերի» նախկին ֆուտբոլիստն ավարտեց կարիերան 36 տարեկանում
Ֆուտբոլի Սերբիայի հավաքականի նախկին ավագ Ալեքսանդր Կոլարովն ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան 36 տարեկանում, հաղորդում է Goal.com-ը։
«Տխուր է կյանքիս այս փուլին հրաժեշտ տալը, բայց ես երախտապարտ եմ հնարավորությունների համար, որոնց շնորհիվ իրականություն դարձրի երազանքս։
Առաջիկայում կսկսեմ պատրաստվել մարզական տնօրենի եւ սկաուտի աշխատանքի Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլային կենտրոնում՝ Կովերչանոյում»,- նշել է Կոլարովը։
Սերբիայի հավաքականում 94 հանդիպում անցկացրած Կոլարովը ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Չուկարիչկիում» (2004-2006), ՕՖԿ-ում (2006-2007), «Լացիոյում» (2007-2010), «Մանչեսթեր Սիթիում» (2010-2017), «Ռոմայում» (2017-2020) եւ «Ինտերում» (2020-2022)՝ նվաճելով 11 տիտղոս։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին