Ռաֆայել Լեաուն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ
Իտալիայի չեմպիոն «Միլանի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը միլանյան ակումբի հետ, հաղորդում է իտալական La Stampa-ն։
«Միլանը» 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է աշխատավարձի զգալի բարձրացում եւ պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչեւ 2026թ․ հունիս։
Ֆուտբոլիստն ու նրա գործակալները պատրաստ են շարունակել բանակցությունները տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։ Լեաուի գործող պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։
Անցած ակումբային մրցաշրջանում Լեաուն մասնակցել է 42 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։
Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համա...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին