ԱՄՆ փոխպետքարտուղարը տարածաշրջան կգա. մինչև ո՞ւր կձգվի ՌԴ-Արեւմուտք մրցակցությունը
Ռուսաստանի արտգործնախարարն Անկարայից Երեւան եկավ, եւ այստեղ հնչած հայտարարությունների առանցքը մեկն էր՝ ֆիքսել, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում Ռուսաստանի միջնորդությունն ու իր աջակցությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները չեն կորցրել իրենց արդիականությունը, եւ որ դրանք շարունակում են մնալ որպես բանակցությունների հիմք։ Միաժամանակ, հաջորդ շաբաթ Ադրբեջան, Վրաստան եւ Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը, որի հանդիպումների գլխավոր թեմաներից մեկն էլ Հայաստան-Ադրբեջան բանակցություններն են լինելու։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, ինքնորոշման իրավունքնի վերակենդանացման հնարավորությունների, Արցախի հետագա կարգավիճակի եւ Ռուսաստանի համար Արցախի ունեցած կարևորության մասին դիտեք Հայկ Սահակյանի հարցազրույցը Ղարաբաղյան հակամարտության հարցերով Ռուսաստանի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի հետ։
Եվրամիության եւ Ռուսաստանի միջնորդական մրցակցության, դրա հնարավոր ռիսկերի, հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ռուսաստանի դիրքորոշման եւ այլ հարցերի շուրջ կարող եք դիտել նաեւ դիտեք Մոսվկավայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովի հետ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»