Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը սպասարկելու է ադրբեջանաթուրքական շահերը
Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ և Շահին Մուստաֆաև հանդիպման ընթացքում քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը: Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հստակեցվել են սահմանային, մաքսային հսկողության, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով` ճանապարհներով և երկաթգծերով, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների, բեռների անվտանգ տեղափոխման հարցեր: Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման մասին պայմանավորվածությունն Ադրբեջանի նախագահի հետ ձեռք է բերվել նախորդ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը փաստորեն կառուցվելու է զրոյից: Այդ երկաթգծի՝ Հայաստանով անցնող հատվածն ունենալու է ընդամենը 45 կիլոմետր, ինչը Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա ավելի քան 700 կմ երկարություն ունեցող երկաթգծի չնչին մասն է ու շատ ձեռնտու է Ադրբեջանին։
Ինչո՞ւ է ապաշրջափակման համար առաջինն ընտրվել հենց այս ուղղությունը, եթե կարելի էր, օրինակ, վերագործարկել Իջևան-Ղազախ երկաթգիծը, որքանո՞վ է այն ապահովագրված ռիսկերից և որքանո՞վ է ձեռնտու Հայաստանի համար: Ինչո՞ւ է Ադրբեջանի համար այդքան կարևոր Մեղրիի երկաթգիծը, ո՞րն է դրա թաքնված նպատակը:
Այս և այլ հարցերի պատասխանները 168.am-ը փորձել է ստանալ Էներգետիկ և տրանսպորտային անվտանգության փորձագետ Վահե Դավթյանից:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել