ԱՄՆ–ը շարունակում է ակտիվ աշխատել ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկյան համանախագահ Էնդրյու Շեֆեր ըկշարունակի ներկայացնել Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում: Այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից՝ ի պատասխան NEWS.am–ի հարցման։
Դեսպանատանը նշել են, որ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով բյուրոն շարունակում է հոգալ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցչի գործառույթների հետ կապված կադրային համալրման ու օժանդակության հարցերը:
«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի համանախագահների շրջանում, այն է, որ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները: Բայց ի վերջո խաղաղության պատասխանատվությունն իրենց ուսերին են կրում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները»,– ասված է հայտարարության մեջ։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով