Ադրբեջանը կարող է հպարտանալ իր չեմպիոնով
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Ադրբեջանի չեմպիոնն ընդունել էր իտալական «Ռոմային»: Չնայած 2:1 հաշվով կրածպարտությանը, կարելի է փաստել, որ Բաքվում ադրբեջանական թիմը ավելի քանի 90 րոպե լարվածության մեջ պահեց հեղինակավոր թիմին:
Ճիշտ է, առաջին 15 րոպեներից հետո հռոմցիները հաղթում էին 2:0 հաշվով, բայց հետագայում նրանք ոչ միայն փոխեցին խաղի ընթացքը, այլ նույնիսկ գոլ խփեցին, իսկ խաղավերջում շատ մոտ էին հաշիվը հավասարեցնելուն:
Չնայած առաջին երկու խաղում Ադրբեջանի չեմպիոնը երկու պարտություն է կրել, բայց ադրբեջանցիները կարող են հպարտ լինեն իրենց թիմով:
C խմբում կայացավ եւս մեկ հանդիպում, որը հաստատ կենտրոնականն էր: «Չելսին» մրցակցի դաշտում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ:
Չնայած առաջին խաղակեսում լոնդոնցիները գոլ խփելու բազմաթիվ պահեր ունեին, բայց ընդմիջման գնացին պարտվելով 1:0 հաշվով: 11 մետրոնոցով 40-րդ րոպեին հաշիվը բացեց Գրիզմանը:
Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին Մորատային հաջողվեց հավասարեցնել խաղի հաշիվը, իսկ ամենավերջում հաղթեց ֆուտբոլային արդարությունը եւ Բաթշուային խփեց հաղթական գոլը, որից հետո «Չելսին» վաստակեց վեց միավոր եւ վստահորեն գլխավորում է խմբի աղյուսակը:
«Ռոման» վաստակել է չորս, իսկ «Ատլետիկոն» մեկ միավոր:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն