Բավարացիները Փարիզում խայտառակ եղան
«Պարի Սեն Ժարմեն»-«Բավարիա» խաղից առաջ բոլորը սպասում էին լարված եւ թեժ մրցակցության: Սպասում էին, բայց ականատես եղան փարիզցիների բացահայտ առավելությանը եւ վստահ հաղթանակին:
Արդեն երկրորդ րոպեին Դանի Ալվեսը բացեց հաշիվը: 31-րդ րոպեին Էդիսոն Կավանին հաշիվը դարձրեց 2:0, իսկ երրորդ գոլը 63-րդ րոպեին խփեց Նեյմանրը՝ Մբապեի հրաշք անցումից եւ փոխանցումից հետո:
B խմբի մյուս խաղում նույնպես արձանագրվեց 3:0 հաշիվը: Շոտլանդական «Սելթիկը» 3:0 հաշվով մրցակցի հարկի տակ հաղթանակ տարավ «Անդերլեխտի» նկատմամբ:
Երկու տուրից հետո Փարիզն ունի վեց միավոր, իսկ շոտլանդական կելտերը եւ բավարացիները վաստակել են երեքական միավոր:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն