Բլոգեր. Շուշիի կենտրոնում գտնվող գլխավոր մզկիթը սկսել են ներսից վերանորոգել
Ռուսաստանցի բլոգեր Սերգեյ Նովիկովը, որը վերջերս է վերադարձել Հայաստան եւ Ղարաբաղ կատարած իր թվով հինգերորդ ճանապարհորդությունից, կիսվել է ճանապարհորդություն վերաբերյալ իր տպավորություններով եւ լուսանկարներով։
«Այս անգամ բլոգ–տուրի ձեւաչափով, տեղաշարժվելու միանգամայն այլ տեմպով, քան ազատ ճամփորդության ժամանակ։ Գնացինք սեպտեմբերի կեսին։ Այդ ժամանակ ցերեկը Կովկասում դեռ ամառային շոգ է, իսկ գիշերը՝ զով, բայց ոչ ցուրտ, լեռներում սկսվում է ոսկե աշուն, իսկ հարթավայրերում հասունանում են մրգերը։ Երեք լիարժեք օր եւ ավելի քան հազար կիլոմետր Երեւանից Ստեփանակերտ եւ հակառակը։ Դրանցից ավելի քան երեք հարյուրը՝ ամենաչճանաչված հանրապետության գլխավոր տեսարժան վայրերով, հյուսիսի Դադիվանքից մինչեւ հարավի Տողի խաղողի այգիներ»,–պատմում է բլոգերը։
«Որպես բոնուս՝ ինձ համար Ղարաբաղի մի քանի must see–ներն էին, որոնք հետաձգեցի մինչեւ հաջորդ այցելությունները («ոչ հիմա, հիմա չեմ հասցնի»), գումարած ուսումնասիրություններ դինամիկայի մեջ. ինչպես է ամիսներ եւ տարիներ հետո փոխվում կյանքը ամենասիրելի շրջաններից մեկում։ Հաճախ մանր դետալների օրինակով. Ստեփանակերտի շուկայում ղարաբաղցի դարբինների համար հայտնվեցին մրցակիցներ Թուրքիայից, Շուշիի կենտրոնի գլխավոր մզկիթը սկսեցին վերանորոգել ներսից, տասնյակ ուխտավորները երբեմնի անապատային Դադիվանքում դարձան սովորական երեւույթ, «գոյություն չունեցող» փոստային նամականիշի վրա փոխվեց գրանշումը. 2017 թվականից այն ներկայացնում է «Republic of Artsakh» գրառումը, բայց Ռուսաստան, միեւնույն է, հասնում է կանոնավոր»,–արձանագրում է Սերգեյ Նովիկովը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով