Պատերազմի տարիներն ապրած և այժմ աշխարհի ամենահայտնի հայերից Հենրիխ Մխիթարյանը. BBC-ի ակնարկը
vivaronews.am-ը գրում է. Հեղինակավոր BBC-ն կարճ ակնարկ է պատրաստել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հայտարարել է, որ Դորտմունդի «Բորուսիայում» խաղալու ընթացքում Յուրգեն Կլոպն առանցքային դերակատարում է ունեցել իր՝ որպես ֆուտբոլիստ աճելու գործընթացում:
«Ես շնորհակալ եմ Կլոպին: Նա աշխատեց ինձ հետ ու հոգեբանական մեծ աջակցություն տվեց: «Դորտմունդում» իսկապես լարված էի այն բանից հետո, երբ մի քանի խաղ շարունակ վատ էինք հանդես գալիս: Կլոպն ինձ ճիշտ ճանապարհը ցույց տվեց: Նա աջակցեց ինձ ու հորդորեց, որ գլուխս միշտ բարձր պահեմ, քանի որ առջևում լավ ժամանակներ են սպասվում: Նա օգնեց ինձ աճել որպես ֆուտբոլիստ»,- ասել է Մխիթարյանը:
BBC-ն գրում է՝ Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխությունը շատ կարևոր քայլ էր Մխիթարյանի համար, ով խոսում է 7 լեզուներով(այդ թվում՝ անգլերեն) և հայկական ֆուտբոլի պատմության ամենահեղինակավոր ֆուտբոլիստներից Համլետ Մխիթարյանի որդին է: Հենրիխի հայրը՝ Համլետը, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ էր և առաջիններից, որ խաղաց նախկին Խորհրդային Միության հավաքականում: Նա մահացել է գլխուղեղի ուռուցքից, երբ Հենրիխն ընդամենը յոթ տարեկան էր:
«Նա ինձ առաջ մղողը, իմ նպատակն ու երազանքն էր: Ես ամբողջապես չէի զգում կրածս կորստի չափը, երբ նա մահացավ, սակայն վստահ էի, որ նա երկնքից հետևում է ինձ: Նա շատ հպարտ կլիներ»,- ասել է Մխիթարյանը:
BBC-ն շարունակում է՝ գրելով, որ Մխիթարյանն այժմ առավել հայտնի ու ապահովված հայերից է ամբողջ աշխարհում: Նա ծագում է մի երկրից, որ հնգամյա պատերազմի մեջ է եղել հարևան Ադրբեջանի հետ 1989-1994 թվականներին:
«Շատ դժվար էր մեծանալ Հայաստանում, քանի որ այդ ժամանակ մենք շատ մեծ խնդիրներ ունեինք մեր հարևանների հետ: Պատերազմ էր, որը շատ վատ իրավիճակ է»,- Հենրիխի խոսքն փոխանցում բրիտանական լրատվամիջոցը:


















































Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից