Կաշառակեր մրցավարները ենթարկվեցին խիստ պատժի
Աֆրիկյան Մալավիի չորս ֆուտբոլային մրցավարներ կաշառակերության համար որակազրկվել են մինչեւ կյանքի վերջ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Մրցավարները միմյանց միջեւ կիսել են 20 դոլարը, որը ստացել էին «Նչալո Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունից: Մրցավարները պետք է ապահովեին այդ թիմի հաղթանակը «Չիտիպա Յունայթեդ» թիմի հետ գավաթային խաղում: Խաղը հետխաղյա 11 մետրանոց հարվածներով ավարտվել է կաշառատու թիմի պարտությամբ:
Պարտությունից հետո «Նչալո Յունայթեդի» ղեկավարությունը ետ է վերցրել 20 դոլարից 15-ը: Ավելին, նրանք դիմել են իրավապահ մարմիններին: Կաշառք տված թիմին որեւէ մեղադրանք չի ներկայացվել, իսկ ահա մրցավարները ենթարկվել են խիստ պատժի: Որոշումը կայացրել է Մալավիի մրցավարների ասոցիացիան:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն