ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ:
Հայտարարությունում ասվում է.
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ տեղի ունեցած հանդիպումը։ Նա աջակցում է լարվածության թուլացման եւ բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։
Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով