Հայաստանի ոսկե եւ բրոնզե մեդալները
Կոսովոյում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը նվաճել է եւս մեկ ոսկե մեդալ: 69 կգ քաշայինների պայքարում երկամարտի 296 (134+162) կգ արդյունքով հաղթել է Արմեն Գրիգորյանը: Ռաֆիկ Հարությունյանը 295 (135+160) կգ արդյունքով գրավել է երրորդ տեղը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչեւ 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը նվաճել է 69 կգ քաշայինների հաղթողի կոչումը:
Մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Բաբկեն Բագրատյանը 62 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ:
50 կգ քաշային Արա Պողոսյանը (15 տարեկաններ) դարձել էր ոսկե, Մոնթե Մխիթարյանը (17 տարեկաններ)՝ արծաթե մեդալակիր:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն