Հենրիխ Մխիթարյանը կարեւորում է հայ երկրպագուների աջակցությունը (Տեսանյութ)
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին անգլիական թիմի ֆուտբոլիստներից մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը:
Մեր ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ վաղը մարզադաշտ կգան մեծ թվով հայ երկրպագուներ եւ կաջակցեն իրեն:
«Անցած տարի, «Ռոստովի» հետ հանդիպմանը շատ հաճելի էր տրիբունաներում տեսնել մեծ թվով հայ երկրպագուներին: Կարծում եմ, վաղը նրանք կրկին կաջակցեն ինձ: Ինչ վերաբերում է մեր մրցակցին՝ ԲԿՄԱ-ին, ապա այն բավականին փոխվել է անցած տարվա համեմատ: Սակայն չեմպիոնների լիգան դա Ռուսաստանի առաջնությունը չէ: Կարծում եմ, այստեղ մրցակիցն ուրիշ կերպ կխաղա», – ասել է հայ ֆուտբոլիստը:
Հներիխ Մխիթարյանը նաեւ հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ է կարեւորում չեմպիոնների լիգան եւ նպատակ է դրել հաղթել նրանում:
Հավելենք, որ եկող տարի լրանում է մանչեսթրցիների այս մրցաշարում տարած առաջին հաղթանակի 50-ամյակը:


















































Հենրիխ Մխիթարյանը գոլը «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը՝ Ռայոլայի մասին․ Նա միշտ ձգտում է, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ
Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն