Լիտվացի բլոգեր. Ադրբեջանի սեւ ցուցակները Ղարաբաղ այցելողներին չեն վախեցնում (Ֆոտո)
Լիտվացի բլոգեր Ստանիսլավ Գորբունովը իր տպավորություններն է պատմել Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ այցելությունների մասին։
«Ես հենց նոր վերադարձել եմ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ մեկշաբաթյա այցելությունից։ Տպավորություններս շատ են, այդ վայրերն ինձ համար իսկական բացահայտում էին։ Այս վայրերը պետք է այցելել հենց հիմա, քանի դեռ համաշխարհային տուրիստական ցանցը չի հասել այստեղ։ Սակայն գիտեք, առավել վառ տպավորություն ինձ վրա թողեց ոչ թե աննման բնությունը, հնագույն պատմությունը կամ զարմանահրաշ լեռնային վանքերը։ Ինձ համար այստեղ գլխավորը մարդիկ են։ Ես հմայված եմ նրանց հյուրընկալությամբ, բարեսրտությամբ եւ սրտաբացությամբ։ Քաղաքի փողոցներում, շուկաներում եւ Աստծու կողմից մոռացված գյուղերում կարող եք հանդիպել հետաքրքրիր տեղաբնակների, եւ նրանք բոլորը զարմանալիորեն ֆոտոգենիկ են եւ անկրկնելի։ Իմ առաջին ֆոտոռեպորտաժը ես նվիրում եմ նրանց՝ մեզնից այդքան հեռու եւ միաժամանակ մեզ այդքան մոտ հայերին։ Նայե՛ք նրանց դեմքերին եւ միանգամից կհասկանանք, որ արժի գնալ այնտեղ»,– գրում է Ստանիսլավ Գորբունովը։
Բլոգերը ներկա է եղել Ղարաբաղի Տող գյուղում գինու փառատոնին։ «Այստեղ բազմաթիվ մարդիկ են հավաքվել ամբողջ աշխարհից։ Ադրբեջանի սեւ ցուցակներն ակնհայտորեն նրանց չեն վախեցրել»։
Չնայած վերջին հարյուրամյակի դժբախտություններին՝ այս ժողովուրդը սրտաբաց եւ ուրախ է մնում, ամփոփում է բլոգերը։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով