Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ Վիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ) ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումը Կոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողով Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում Համագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջև Վարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ) 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցում

Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համարԿներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմՎիզաների ազատականացումը համալիր գործընթաց է, որը պահանջում է համակարգված մոտեցում (տեսանյութ)ՀՀ ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին ԱԺ նախագահի որոշումըԿոձո Տաշիման մտադիր է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱսիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՄենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործումՀամագործակցության հուշագիր՝ Առողջապահության նախարարության և Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի միջևՎարչապետը «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը․ Հայաստանից 15 սամբիստ է մասնակցումԱրսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալԴավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներինՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքըԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբՌադիոյի վիճակը այնքան էլ բարվոք չէ ֆինանսական առումով, աշխատավարձերի հետ կապված խնդիր կա. Վասակ ԴարբինյանԿնոջն ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումըՆԳՆ ոստիկանություն 2026. ՓաստերԿարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետՀայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասինՍիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան

Փոխանակ Ալիևին հարցնելու, թե ինչու է իրեն լակոտի պես պահում, Փաշինյանը նրա վիրավորական խոսքերից կարծես հաճույք է ստանում․ Պարույր Հայրիկյան

Այսօրվա իշխանությունն Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում աղետալի դիրքորոշում է որդեգրել։ Այն անձը, որը բազմիցս հրապարակավ ազդարարել է, թե Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ և բանակցելու մանդատ չունի, մի անգամ արդեն խախտել է իր այդ խոստումը՝ ի վնաս Արցախի և հայության, այսօր էլ շարունակում է խախտել։ Այդ անձն իրավաքաղաքական որևէ իրավունք չունի Արցախի հարցում, քանի որ Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ։ Երբ Հայաստանի իշխանությունն ընդունեց նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այս վիճակն արդեն կանխորոշված էր։ Մինչդեռ իշխանական համակարգի իմաստն այն է, որ որևէ որոշում ընդունելուց առաջ հասկանա, թե դրան ինչ ռազմաքաղաքական հետևանք է հաջորդելու։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Մշտապես խոսվել է այն մասին, որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, և մեր հիմնավորումների հիմքում ինքնորոշման սկզբունքն է։ Անողնաշարությունն ու անհետևողականությունը, սեփական իրավունքների նկատմամբ վախվորած վերաբերմունքն ուղղակի նվեր է հակառակորդին։ Մեր հակառակորդ բռնապետությունն իրեն արդեն այնքան ապահով ու լավ է զգում, որ մեզ հինգ կետանոց պահանջներ է ներկայացնում։ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախն այսօր պատանդ է։ Եթե առանց կրակոցի տալիս ենք Քարվաճառն ու Քաշաթաղը, նշանակում է՝ Արցախը հայտնվում է պատանդի կարգավիճակում։ Ո՞ր ազգն իր հայրենիքի մի հատվածը կզիջի թշնամուն»,- ասաց քաղաքական գործիչը։

«Բանակում չծառայած, բանակից խուսափած անձը Քաջ Նազարի բախտով դարձավ գլխավոր հրամանատար և ամենավճռական պահին չարեց առավելագույնը՝ չմոբիլիզացրեց ուժերը, ինչը կարող էր անել միայն գլխավոր հրամանատարը, համընդհանուր զորահավաք չհայտարարեց։ Եթե որևէ մեկը տեղեկություն ուղարկեր Ադրբեջանին, որ հայկական կողմը թուլացել է, չենք կարող դիմադրել, նրան իբրև դավաճանի՝ կկալանավորեին։ Կատարվեց սարսափելի մի բան՝ գլխավոր հրամանատարն ինքն ասաց՝ վիճակը ծանր է, ով ինչով կարող է՝ օգնեք։ Մերօրյա պատերազմներում շատ կարևոր է հոգեբանական կողմը։ Երբ Ալիևը խուճապի մեջ էր, մտածում էր, թե հայերի զինապաշարը չի սպառվում, հանկարծ Հայաստանից նրան հուշեցին, որ շարունակի հարձակումը։ Մեր ձախողումը սկսվեց հենց այդ հայտարարությունից։ Առայսօր որևէ դավաճան չի պատժվել, այդ հայտարարությունն ընդամենը հող էր նախապատրաստում պարտության համար»,- նշեց Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝ Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում կարող է նվազել, քանի որ այդ երկիրը չի կարող ամեն տեղ կռվել. «Այս պատերազմում չեն կարող հաղթել ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ուկրաինան։ Օրինակ, Հայաստանն Ադրբեջանի հետ պատերազմում ոչ մի հակադարձումային գործողություն չէր էլ ծրագրել։ Եթե դու հակահարված չես իրականացնում, միայն պաշտպանվում ես, քո հաղթանակը բացառված է։ Թուրքիան մտել է ռուս-ուկրաինական պատերազմի մեջ ընդդեմ Ռուսաստանի, նրանք հակառակորդներ են։ Ռուս զինվորները տուժում են Թուրքիայի մասնակցությունից։ Աստված ոչ անի, որ Ռուսաստանը պարտվի, ինքնամեկուսանա, դառնա Հյուսիսային Կորեայի պես պետություն, մենք կցված ենք նրանց։ Բարեբախտաբար, Արևմուտքը նկատում է, որ Հայաստանը փորձում է չեզոքություն պահել այս հակամարտությունում»:

«Աշխարհի պետությունների անվտանգության երաշխիքը համագործակցությունն է, բայց նախ դու ինքդ պետք է ի վիճակի լինես կանխելու սպառնալիքները։ Հայաստանի քաղաքացին զգում է, որ սա իր տունը չէ։ Այս իշխանություններն իրենց պահում են՝ որպես հակառակորդի հաճոյակատար։ Փաշինյանը գոնե մի անգամ կարող էր, չէ՞, Ալիևին ասել՝ ինչո՞ւ ես քեզ լակոտի պես պահում, վիրավորական խոսքեր ասում, բայց նա դրանից կարծես հաճույք է ստանում, և դա բոլորիս ցավ է պատճառում։ Մենք անկախության հանրաքվեով ենք դարձել պետություն։ Եթե Հայաստանում որևէ մեկը կարող է առանց վախի խոսել պետականությունը ոչնչացնելու մասին, դա իսկապես մտահոգիչ է։ Հաշվարկն այն է, որ հայերը վախեցա՞ծ են և բոլոր իրավունքների մեջ ամենաշատը գնահատում են ապրելու իրավո՞ւնքը։ Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի քաղաքացի պատրաստելը»,- ամփոփեց Պարույր Հայրիկյանը: