Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը հաջողությամբ վիրահատվել է
Հայաստանի Ազգային հավաքականի և Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը հաջողությամբ վիրահատվել է Գերմանիայում:
Այս մասին ֆուտբոլիստն անձամբ է հայտնել «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.
«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Լուսանկարն արվել է վիրահատությունից անմիջապես հետո:
Ամեն ինչ հաջող է անցել, ինձ լավ եմ զգում: Այսօր կանհանգստանամ տղաների համար: Առա՛ջ «Ենիսեյ»,- գրել է Սարկիսովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սարկիսովի մոտ ծնկի դիմային խաչաձև կապանների և կողային մենիսկի պատռվածք է ախտորոշվել:
Ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել ՖԱԼ-ի 13-րդ տուրի` «Լուչ Էներգիայի» հետ խաղում: Սարկիսովը, որն այդ խաղում գոլի հեղինակ է դարձել, ծնկի վնասվածքի պատճառով 51-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն