Աշխարհի Գավաթ. Պատասխան պարտիայում Լեւոն Արոնյանը 26 քայլում հաղթեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը (2802) աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի թայ-բրեյքի պատասխան պարտիայում սպիտակներով 26 քայլում պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին (2804)՝ հավասարեցնելով հաշիվը: Առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սեւերով պարտություն էր կրել:
Ամերիկացի Ուեսլի Սոն (2792) եւ չինացի Դին Լիրենը (2771) թայ-բրեյքի երկրորդ պարտիան եւս ավարտեցին ոչ ոքի:
Այժմ կանցկացվի կարճ ժամանակով (10 րոպե) եւս երկու պարտիա:
Եզրափակիչի ուղեգրի հետ հաղթողները կստանան նաեւ 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն