Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսում Ջեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմը Դիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial Times Հայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներով Նոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ) 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ) Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. Եվրահանձնաժողով Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով Ուկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնին Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․ Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածել Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցում

Հայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետՖլորիդայի նահանգապետի ընտրություններում հաղթել է Բայրոն Դոնալդսը Իսրայելում նոր կառավարություն կձևավորվիՀոկտեմբերի 24-ին վթարից տուժած երեխաների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարարԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակԻնտերը 3-0 հաշվով առավելության հասավ Ֆեյենորդի նկատմամբՈւրարտուն նոր գլխավոր մարզիչ ունիԱռաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել ԿարապետյանըՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը
Հայաստան

Ահազանգ. ադրբեջանցիները ինտերնետով ակտիվ շփումների մեջ են մտել հայ դեռահասների հետ (տեսանյութ)

Մինչ մեր ԱԱԾ-ն զբաղված է ֆեյսբուքում Փաշինյանին հայհոյող քաղաքացիներին բռնելով ու քրգործեր կարելով, իսկ կրթության նախարարը ադրբեջաներենը հանրակրթական դպրոցներ ներմուծելու ջանքերով է կլանված, թշնամի պետության երիտասարդները սոցցանցով գրոհ են սկսել մեր դեռահասների դեմ, այդ թվում՝ դպրոցահասակ աղջիկներ ու պատանիներ որսալով :

Yerevan.Today-ին է դիմել ադրբեջանական հատուկ ծառայողների կողմից հոգեբանական տեռորի «զոհ դարձած» դպրոցահասակ մի երեխայի հայր՝ խնդրելով, որ ԶԼՄ ռեսուրենրով միասնական աղմուկ բարձրացնել, ահազանգել այս վտանգավոր երևույթի մասին՝ կանխելու ինֆորմացիոն հնարավոր արտահոսքերն ու մեր դեռահասներին հոգեբանական խեղումների ենթարկելու ադրբեջանական քարոզչական գրոհը:

Տղամարդու տրամադրած տեսանյութում, իհարկե, բացահայտ ադրբեջանական քարոզչություն է, բայց ոչ ոք չի կարող բացառել, որ մոնտաժված տեսանյութից ադրբեջանցիները միտումնավոր դուրս են թողել առայժմ ավելի կարևոր նյութեր, գուցե հետագայում նույն այդ պատանիներին հոգեբանական ճնշումների ենթարկելու և շանտաժի միջոցով հետագայում նրանցից ինչ-որ բան կորզելու, նրանց հետախուզական նպատակներով օգտագործելու համար:

Ակնհայտորեն, այդ շփումները երկար են տևել ու դրանք հնարավոր է՝ լիրիկ զեղումների կամ տևական կապի են վերածվել ու այդ զոհերը գուցե շատ շատ են արդեն, ոչ ոք չգիտի:

Իսկ ո՞ւր է նայում մեր ազգային անվտանգության ծառայությունը, ինչո՞ւ չեն կառավարվում ու կանխվում թշնամի պետության կողմից քարոզչական գրոհները՝ կապի տարատեսակ միջոցներով:

ԱԱԾ-ն սոցցանցային գրոհների, այդ վտանգավոր կապերն արգելափակելու հնարավորությունների մասին մեր հարցմանն ի պատասխան խիստ մտահոգիչ հայտարարություն է արել` ընդունելով, որ չի վերահսկում ու ի վիճակի չէ երաշխավորել Հայաստանում բնակվող անչափահասների անվտանգությունը` հատկապես երբ դա առնչվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից թիրախավորված գրոհներին կամ կոնտակտին։

Իսկ դա նշանակում է, որ առնվազն Սյունիքում բացարձակ անվերահսկելի վիճակ է հատկապես որոշ գյուղական համայնքներ թշնամու հետ բանավոր զիջումներով կիսելուց հետո:

Ամեն դեռատի աղջնակ կարող է հեռախոսով սոցցանցով շփումներ ունենալ ու անգիտակցաբար տրվել ադրբեջանական կողմի սադրանքներին։ Հետևանքների մասին մտածեք ինքներդ՝ գերեվարվելուց մինչև ցանկացած վտանգավոր քայլի մասին կարող եք հետևություններ անել։

Փաստացի՝ առկա են արդեն ադրբեջանցիների սոցցանցային գրոհների մասին խիստ վտանգավոր տեսանյութեր, և ահա ԱԱԾ- ն, որ հպարտորեն հետապնդում է սոցցանցում ցանկացած «Նիկոլ դավաճան» ասողին ու վարչապետ հայհոյողին բերման է ենթարկում, ի վիճակի չէ արգելափակել Ադրբեջանից ՀՀ քաղաքացիներին ցանկացած կապի միջոցով ուղղված զանգերն ու կոնտակտները, և, հետեւաբար, պաշտպանված չեն մեզնից յուրաքանչյուրը հայերեն խոսող ու մեր մեջ պոտենցիալ դավաճաներ որոնող ադրբեջանցի հատուկջոկատայինների գրոհներից։