Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում, դիվանագիտական աղբյուրներին հղումով գրում է Ինտերֆաքսը:
«ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ ԳՎ շրջանակում կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ Ինտերֆաքսը հրապարակել էր Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական ֆորում ժամանակ Նալբանդյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն Ադրբեջանի հետ քննարկում է այն տարածքների վերադարձի հնարավորությունը, որոնք Լեռնային Ղարաբաղի համար վտանգ չեն ներկայացնում:
Հայաստանի արտաքին գերատեսչության պատասխանատուն հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, նշելով, որ հակառակ դեպքում բանակցությունները կտապալվեն, գրել էր gazeta.ru-ն եւ հավելել, որ սա Հայաստանի դիրքերի մեղմացման ազդանշանն է, երբ 2016-ի ապրիլից հետո հայկական կողմը ոչ մի կերպ չէր մեկնաբանում տարածքների վերադարձի մասին հարցը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով