Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Գյումրեցին վաղուց արդեն ՀՀԿ-ի խոստումներին չի հավատում. փորձ ունի

Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են: Գործելու է ընտրական նոր օրենսգիրք: Նոր օրենսգրքի համաձայն՝ լինելու է համամասնական կարգով ընտրություն: Սա թերեւս միակ փոփոխությունն է: Նույնն է մնացել թեժ ընտրապայքարը, ընտրակեղծարարության միջոցները, անձինք, ընտրակաշառք բաժանելը եւ զուր խոստումներ տալը:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հաղթելու տրամադրվածությամբ մասնակցում է հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյան քաղաքական գործիչը տարբեր ընտրությունների ժամանակ շատ խոստումներ է տվել, սակայն միայն տվել է, բայց չի իրականացրել:

Բավական է հիշել 2007-2012 թվականներին ՀՀԿ-ի տվածխոստումները: Գյումրեցին, իհարկե, հիշում է այս խոստումները եւ այլեւս որեւէ նոր խոստման չի հավատում. փորձ ունի:

2007 թվականի մայիսի 5. ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ: ՀՀԿ-ն առաջադրել եւ սատարում է մի քանի թեկնածուների, իսկ այդ տարիներին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գյումրեցիներին գիշեր ու ցերեկ աշխատելու խոստումներ է տալիս. «Ես եկել եմ, որ խոստանամ՝աշխատելու եմ գիշեր ու ցերեկ, ծառայելու եմ ազնիվ: Եթե ձեզ պետք է գործ, ապա ընտրեք գործի մարդուն»,- «Քեզ համար Հայաստան, քեզ համար Գյումրի» կարգախոսով հայտարարում է Սերժ Սարգսյանը:

2007 թվականին Սերժ Սարգսյանը Գյումրու թատերական հրապարակից հայտարարում է, որ իր վարչապետ լինելու տարիներին կենսաթոշակները, նպաստները եւ ուսուցիչների աշխատավարձը բարձրացել են երեք անգամ: Սերժ Սարգսյանը այսօր մոռանում է, որ նույն թոշակները եւ նպաստները, աշխատավարձերի հետ միասին, արդեն չեն բարձրանում երեք տարի: Վերջին անգամ բարձրացում եղել է 2014-ի ավարտին՝ 1000-ական դրամով:

2007-ին չկատարված խոստումներին ավելանում են 2008-ի նախագահական ընտրությունների խոստումները: Խոստանում են Գյումրին դարձնել նախանձելի քաղաք: Խոստուներին զուգահեռ՝ գյումրեցին տարիների ընթացքում դրական փոփոխություն չի նկատում:

Գիշեր ու ցերեկ աշխատող նախագահի ղեկավարման առաջին տարիներից՝ 2008-ին Գյումրու մշտական բնակիչների թիվը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, եղել է 146 հազար մարդ: Ներկայում, նույն գերատեսչության տվյալներով, այն կազմում է 118 հազար, 2008-ից 2015 թվականներին այս քաղաքը լքել է 28 հազար մարդ:

Սերժ Սարգսյանի առաջին անգամ նախագահ ընտրվելու տարում՝ 2008-ին, Գյումրիում աղքատությունը եղել է 27,6 տոկոս: ԱՎԾ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ Սարգսյանի կառավարումից չորս տարի անց՝ 2011-ին աղքատությունը կազմում է 35 տոկոս, իսկ Շիրակի մարզում աղքատ է բնակչության 47.7 տոկոսը: Ներկայում միայն Գյումրու աղքատությունն է 45 տոկոս, բայց դա էլ պաշտոնական տվյալների համաձայն: Որոշ ուսումնասիրողներ աղքատության մակարդակը հասցնում են մինչեւ 75 տոկոսի:
2009 թվականին, կրկին Սերժ Սարգսյանի խոստումներին զուգահեռ, գրանցվում է 14.1 տոկոս տնտեսական անկում: ԱՎԾ-ի այս տվյալները համեմատելով մյուս տարիների հետ պարզ է դառնում, որ այս ցուցանիշը գերազանցում է 1998 թվականին տեղի ունեցած տնտեսակական անկման ամենացածր ցուցանիշին:

2007-ին եւ 2008-ին չիրականացված խոստումներին ավելանում են նորերը:

2012 թվական. նախագահի հերթական ընտրություն: Սերժ Սարգսյանը եւ հանրապետական կուսակցությունը գյումրեցի ընտրողին ներկայանում են «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով:

«Ես խոստացել էի, որ Գյումրիի համար շատ բան եմ անելու, որ Գյումրին վերջ ի վերջո դառնալու է Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքը»,- կրկին իրեն ձայն տալու խնդրանքով՝ Սերժ Սարգսյանը կեղծ խոստումներ է տալիս:

2012-ի նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ գյումրեցուն աշխատատեղ են խոստանում, բայց այսօր Գյումրիում գործազուրկ է բնակչության կեսից ավելին:

Սա Սերժ Սարգսյանի խոստումների եւ Գյումրու ներկա վիճակի միայն մի մասն է:

Բարեկեցության փոխարեն այսօր ունենք արտագաղթ, աղքատություն, գործազրկություն, անօթեւանություն, եւ Սերժ Սարգսյանը կրկին նախընտրական գործընթացներում է:

Շարունակելի
Դավիթ Գասպարյան