ԵՄ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին
ԵՄ-ն ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը, հաղորդում է APA գործակալությունը։
«Ես հասկանում եմ, որքան նուրբ է Լեռնային Ղարաբաղի հարցը», - ասել է դեսպանը: Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ ԵՄ-ն ուղղակիորեն չի զբաղվում այդ հարցով։
Չնայած դրան՝ նա ընդգծել է, որ ԵՄ-ն ուշադիր հետեւում է այդ խնդրին: «Մենք ուշադիր հետեւում ենք այդ հակամարտությունը կարգավորելու գործընթացին՝ ինչպես մեր երկրում, այնպես էլ միջազգային հարթություններում: Նյու Յորքում քաղաքական մակարդակով հանդիպումներ են սպասվում: Մենք հետեւում ենք դրան: Հակամարտությունը եւ դրա շուրջ թեմաները կքննարկվեն Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շրջանակներում մասնավորապես՝ մինչեւ Արեւելյան գործընկերության գագաթաժողովը », - ասել է նա:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով