«Սրանք բոլորն արվել են Նիկոլի համար տհաճ անակնկալներից խուսափելու համար»․ Կարեն Ավագյան
Կարեն Ավագյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․ «Քննիչ հանձնաժողովը Հայաստանի Սահմանադրությամբ փոքրամասնության գործիք է ընկալվել: Շատ տրամաբանական հիմնավորումներով:
Խորհրդարանական ընդդիմությունն իր տրամադրության տակ չունի քննչական, անվտանգային պաշտպանական և օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններ:
Ընդդիմադիրները չունեն և չեն կարող ունենալ պետության անունից գործադիր լիազորություններ իրականացնելու հնարավորություն:
2022թ.: 44 օրյայից անցել է տարուց ավել: Այդ ընթացքում այս իշխանությունը ինչ ասես անելու ժամանակ գտավ: Փոխվեցին մի քանի Պն, ԳՇ պետեր ու տեղակալներ, տարատեսակ ոլորտների նախարարներ ու արտաքինից բոլոր կարևոր պրոցեսները ստվերող շատուշատ անկարևոր միջոցառումներ:
Բայց այդ դավադիրները ժամանակ չէին գտնում 44-օրյայից քննություն իրականացնել:
Ժամանակ չէին գտնում, թե ուղղակի ժամանակ էր պետք: Ժամանակ էր պետք ամեն ինչ դասավորելու, չդասավորվողը վերացնելու, հետքերը մաքրելու համար: Իսկ հիմա արդեն Նիկոլի երազանքի եզրակացության համար բոլոր նախադրյալները պատրաստ են:
Պատերազմից հետո մի քանի հազար քրեական գործեր, մի քանի հարյուր մեղադրյալներներ ու անգամ Բաքվի դժոխքից վերադարձած հայերին առանց խնայելու կալանավորել: Սրանք բոլորն արվել են Նիկոլի համար տհաճ անակնկալներից խուսափելու համար:
Մեկ տարի առաջ իրենց զինվորականները հրապարակային ասում էին, որ զենքի մատակարարումը դադարեցվել է, զորքի համալրումը դադարեցվել է, Շուշին հանձնվել է: Այս աղաղակող հրապարակումներով ոչ մի իրավական պրոցես, ոչ մի քրեական գործ էլ չեմ խոսում կալանքներին մասին:
Էլ ինչ հանձնաժողով, էլ ինչ քննություն: Նիկոլն արդեն գրել դրել է եզրակացությունը, իսկ «փորձագետ արծրունը» այն առաքել է աժ ուսապարկերին:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ քառօրյա պատերազմի վերբերյալ իրենց սրտի եզրակացությունը չստացան, այս անգամ էլ չեն հաջողի այդչափ աղճատել իրականությունը»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Սիրո անունը Հայաստան է
COP17-ի օրերին ճանապարհներ են փակվելու, մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի. Փաշին...
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
ՇՀԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել տրանսպորտային երթուղիների միասնական համակարգ ստեղծել ԵԱՏՄ-ի հետ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան