Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծումը հայերի յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է. ամերիկացի կոնգրեսական
Հայաստանը չի կարող ազատ առաջ ընթանալ, եթե Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ: Այս մասին սեպտեմբերի 19-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն:
Ի պատասխան NEWS.am-ի՝ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային, մասնավորապես ԱՄՆ-ի ճանաչման հեռանկարների վերաբերյալ հարցին՝ հաշվի առնելով, որ ամերիկյան մի շարք նահանգներ Լեռնային Ղարաբաղը ճանաչող բանաձեւեր են ընդունել, կոնգերսականը նշեց. «Ես կասեի, որ ԱՄՆ-ում այս առիթով փոքրամասնության ձայներ կան: Դրանք ժողովրդավարության մեջ տարբեր ձայներ են: Մշտապես բոլորը բոլորի հետ համաձայն չեն: Եվ ես գիտեմ, որ դուք էլ այս մասին հրաշալի գիտեք: Կարծում եմ, որ այստեղ գլխավոր հարցն այն է, թե ինչպիսին է եղել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունը: Մենք ընդգծել ենք, որ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունն է, որը պետք է առաջ ընթանա: Մենք հավատում ենք, որ սա շատ կարեւոր է հիմնահարցի խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Սա հայերի յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է»:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով