Ադրբեջանն ապօրինի զենք է մատակարարում ԻՊ գրոհայիններին
Պաշտոնական Բաքուն պարբերաբար փորձում է կրոնական բնույթ հաղորդել ղարաբաղա–ադրբեջանական հակամարտությանը։ Այս մասին սեպտեմբերի 18-ին՝ Հայաստան–Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում, ասել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ իսլամական գործոնի չարաշահումը մտահոգիչ է հատկապես Մերձավոր Արեւելքում իրավիճակի ենթատեքստում։ «Այսօր ԻՊ ահաբեկչական խմբավորման շարքերում կռվում են բազմաթիվ ադրբեջանցիներ։ Իսկ Ադրբեջանն ապօրինի զենք է մատակարարում ահաբեկիչներին»,– նշեց Միրզոյանը։
Արտգործնախարարը նշեց, որ ԼՂՀ–ն իր պատմության ընթացքում բազմաթիվ փորձություններ է տեսել, դիմակայել շատ մարտահրավերների։ «Եվ այսօր ամեն րոպե մենք բախվում ենք նոր մարտահրավերների։ Մեր հիմնական մարտահրավերն է Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հակամարտությունը կարելի է լուծել միջազգային սկզբունքների, առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Դա թույլ կտա ոչ միայն հայկական երկու պետությունների համար նորմալ զարգացում ապահովել, այլեւ էականորեն կբարելավի իրավիճակը տարածաշրջանում»,– նշեց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք է սկսել, պետք է մեծ ուշադրություն դարձնել բանակի մոդերնիզացմանը։ «Հաճույքով ուզում եմ նշել, որ ձեռնարկված քայլերն արդեն թույլ են տվել բարելավել վիճակը»,– ասաց Միրզոյանը։
Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ո՛չ կրոնական է եւ ո՛չ էլ տարածքային։ «Դա առաջին հերթին երկու տարբեր քաղաքակրթությունների հակամարտություն է։ Մի կողմից՝ ղարաբաղյան եւ հայկական, որը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական, որը հիմնված է հալածանքների, արտաքին քաղաքականությունում ուժի կիրառման վրա»,– ասաց Կարեն Միրզոյանը։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին