«Ռեալը» հաղթեց առանց Բենզեմայի, Ռոնալդուի եւ Մարսելոյի
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնութան չորրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» առանց հիմնական կազմի առանցքային մի շարք ֆուտբոլիստների կարողացավ մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել «Ռեալ Սոսյեդադին»:
Չնայած հաղթանակին, «Ռեալի» խաղը չտպավորեց: Չափից ավելի շատ էին սխալ փոխանցումները եւ գնդակի կորուստները: Այսուհանդերձ, Մայորալի, Բեյլի եւ Ռոդրիգեսի ինքնագոլի շնորհիվ «Ռեալը» հաղթեց եւ ութ միավորով առայժմ միայն չորրորդն է:
Աղյուսակը տասներկու միավորով գլխավորում է «Բարսելոնան», որը չնայած չորս հաղթանակ է տարել, բայց առաջատարին վայել խաղ չի ցուցադրում: Այս տուրում էլ բարսելոնցիները մի կերպ՝ 2:1 հաշվով հաղթեցին «Խետաֆեին»:
Ի դեպ, երկրորդ գոլը խփելուց առաջ, երբ հաշիվը 1:1 էր, Պիկեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց եւ թիմին փրկեց գոլից, բայց մրցավարները կանոնների խախտում եւ 11 մետրանոց չնշանակեցին:
«Բարսելոնան» շարունակում է վայելել մրցավարների անվերապահ աջակցությունը:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն