Հենրիխ Մխիթարյանի առաջին գոլը
Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրը: Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով հաղթեց «Էվերտոնին», ոչի կազմում խաղում էր մանկունյանցիների նախկին առաջատար եւ ավատ Ուեյն Ռունին: Ի դեպ, մանչեսթերցիները չորս գոլից երեքը խփեցին, երբ Ռունին դուրս եկավ դաշտից:
Ընդգծենք, որ Հենրիխ Մխիթարյանը խփեց այս խաղի երկրորդ եւ այս մրցաշրջանի իր առաջին գոլը: Մանչեսթերցիներից մյուս գոլերը խփեցին Վալենսիան, Լուկակուն եւ Մարսիլաը՝ 11 մետրանոցից:
Այս տուրից հետո աղյուսակը 13-ական միավորով գլխավորում են մանչեսթերյան երկու ակումբները, որոնք տարել են չորսական հաղթանակ, արել մեկ ոչ-ոքի, խփել 16 եւ բաց թողել երկու գոլ:
Այս տուրում «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում 6:0 հաշվով հաղթեց «Ուոթֆորդին», իսկ տուրի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնում, որտեղ «Չելսին» ընդունել էր «Արսենալին»: Այս խաղում գալեր չգրանցվեցին, բայց երկու թիմերն էլ փայլուն եւ դիտարժան խաղ ցույց տվին: «Չելսին» առաջատարներից ետ է մնում երեք, իսկ «Արսենալը»՝ վեց միավորով:
Երեք անընդմեջ հաղթանակ տանելուց հետո ինը միավորով չորրորդ տեղում հայտնվեց Պրեմիեր լիգա վերադարձած «Նյուքասլը», որն այս տուրում 2:1 հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»:
Աղյուսակը զրո միավորով եզրափակում է «Քրիսթալ Փելեսը», որը ոչ միայն միավոր չունի, այլ նաեւ գոլ չի խփել:
Top-News.am


















































Հենրիխ Մխիթարյանը գոլը «Ռոմայի» կազմում
Մխիթարյանը՝ Ռայոլայի մասին․ Նա միշտ ձգտում է, որ իր խաղացողներն իրենց զգան երջանիկ
Նոր խաղակոշիկներ վերադարձի համար. Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել
Ռոմայում Մխիթարյանի մնալու համար հետաքրքիր սցենար են մշակել
Ո՞ւմ նկարն է Հենրիխ Մխիթարյանի հեռախոսի էկրանին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն